Նախապատրաստվում է հաջորդ «Մտքերի հայկական գագաթնաժողովը». այն կանցկացվի 2020թ. հունիսին

Լուրեր

27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 6-ին հանդիպել է «Մտքերի գագաթնաժողով» համաժողովի («Summit of Minds») գլխավոր գործընկեր, «The Monthly Barometer» վերլուծական հանդեսի համահիմնադիր և հեղինակ Թիերի Մալըրեի հետ։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են 2020 թվականին կայանալիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի (Armenian Summit of Minds – 2020) նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր:

Արդեն ավանդական դարձող ամենամյա «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը հաջորդ տարի տեղի կունենա հունիսի 7-ին՝ Դիլիջանում և Երևանում: Հիմնական քննարկումները կընթանան 21-րդ դարի աշխարհաքաղաքական իրողությունների, նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ազդեցության թեմաների շուրջ»,- ասված է հաղորդագրությունում: