ԱԱԾ-ն բացահայտել է խոշոր չափերի թմրամիջոցների մաքսանենգության դեպք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի մաքսանենգության դեպք:

«Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ԻԻՀ-ի և ՀՀ-ի երկքաղաքացի հանդիսացող 23-ամյա կինը,ասեղնագործ ժանյակի  կծիկի մեջ թաքցնելով 8 հատ բամբակյա խոնավ կտորներ /մառլյայատիպ/ներծծված  առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 900 գրամ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցով, փորձել է փոստային առաքանու միջոցով ուղարկել  Ավստրալիա, որտեղ հասցեատերը չորացած կտորների վրայից քերման եղանակով հեռացնելու էր թմրամիջոցը:

Մաքսանենգության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացնելով՝  փոստային առաքանիում թաքցված թմրամիջոցը հայտնաբերվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Քրեական գործի շրջանակներում քաղաքացու բնակարանում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել  է շուրջ 25 կգ քաշով վարագույր՝ քաթանե աստառն ամբողջությամբ ներծծված «ափիոն» տեսակի թմրամիջոցի հումքով:Բացի այդ, նշված կտորը լրացուցիչ մշակվել է սուրճի լուծույթով`թմրամիջոցի հայտնաբերումը բացառելու նպատակով: Թմրամիջոցի նշված խմբաքանակը ևս փոստային առաքանիով պետք է ուղարկվեր Ավստրալիա:

Խուզարկության արդյունքում բնակարանում հայտնաբերվել է նաև «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող կանաչավուն զանգված:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով: Անձը ձերբակալվել է:

Գործընկեր պետությունների հատուկ ծառայությունների հետ ձեռնարկվում են համապատասխան օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ՝ անդրազգային հանցավոր խմբի մյուս անդամներին բացահայտելու ուղղությամբ:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրությունում: