Պետք է անհապաղ գործադրվեն օրենքով նախատեսված միջոցներ Hayeli.am-ի հետ տեղի ունեցածի առնչությամբ. ՄԻՊ
Հասարակություն
05.10.2019 | 19:00Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով Hayeli.am-ու տեղի ունեցած միջադեպին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ ոտնձգությունը մասնագիտական գործունեության կապակցությամբ վտանգում է խոսքի ազատությունն ու այլակարծությունը։ Դա անթույլատրելի է։
Պետք է անհապաղ գործադրվեն օրենքով նախատեսված միջոցներ Hayeli.am-ի հետ տեղի ունեցածի առնչությամբ՝ բացառելու համար որևէ նման դեպքի կրկնություն»,- ասված է հաղորդագրությունում: