«Եթե ՍԴ անդամը գիտի, որ հաջորդն իր հերթն է, ինքն այնտեղ չի մնալու». Վահագն Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանի հետ

-Այսօր խորհրդարանն ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագիծը։ Գնդակը ՍԴ դաշտում է։ Ըստ Ձեզ՝ այնտեղ պատրա՞ստ են զոհաբերել Հրայր Թովմասյանին։

-Ճիշտն ասած, ես իրավիճակն այդպես չէի գնահատի՝ զոհաբերել։ Իրենք իրենց համոզմունքների և խղճի մտոք պիտի որոշում կայացնեն։ Պիտի գնահատեն իրավիճակը, պիտի որոշում կայացնեն։

– Իրավիճակը ո՞րն է, եթե Հրայր Թովմասյանը գնա՝ երկրի համա՞ր լավ կլինի, իրենց համա՞ր լավ կլինի։ Ո՞րն է։

-Իրենք բոլորից լավ գիտեն՝ ինչի մասին է խոսքը։ Այն, ինչում չակերտավոր մեղադրվում է Հրայր Թովմասյանը, իրենք բոլորից լավ գիտեն, որովհետև իրենք ականատեսն ու մասնակիցն են եղել այդ ամենի։ Իրենք գիտեն այն, ինչ հանրությունը չգիտի։ Ու իրենք պիտի որոշեն՝ գտնում են, որ ՀՀ ՍԴ-ն այդպիսի նախագահ պիտի ունենա՞, թե՞ չունենա։ Եվ դա պիտի որոշեն փակ, գաղտնի քվեարկությամբ։

-Ես խոսում եմ ՍԴ անդամի տեսանկյունից, իմ տեսանկյունից չեմ խոսում՝ ես քվեարկում եմ Հրայր Թովմասյանի դեմ, հաջորդը իմ հերթն է…

-Եթե ինքը գիտի, որ հաջորդն իր հերթն է, այսինքն՝ գիտի, որ արժանի չէ ՍԴ անդամ լինելու…

-Ես Քոչարյանի օրոք եմ նշանակվել…

-… եթե ինքը գիտի, որ իր կենսագրությամբ, իր սկզբունքներով, արժեքներով հարիր չէ, միևնույն է, ինքն այնտեղ չի մնալու։ Հանրությունը չի հանդուրժելու։ Այսինքն՝ ՀՀ ՍԴ-ն պետք է լինի անբասիր կենսագրությամբ բաղկացած իրավաբաններից։ ՀՀ ՍԴ-ն պետք է լինի այնպիսին, որ իր լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի։

-Իմ կենսագրությունն անբասիր չէ, և ես չեմ քվեարկում Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման օգտին։ Ո՞րն է ձեր հաջորդ քայլը։ Ես գիտեմ, որ ինչ քայլ էլ ձեռնարկեք, դա անելու եք ՍԴ միջով, այսինքն, իմ միջոցով, ինչպե՞ս եք դա անելու։

-Ես ձեզ ասեմ, որ սխալ գիտեք, լավ չեք կարդացել Սահմանադրությունը, ՍԴ մասին օրենքը։ Ես համոզված եմ, որ ՍԴ անդամները պիտի լավ ընթերցած լինեն մեր օրենսդրությունը և գիտակցեն, որ այս ճգնաժամային վիճակը երկար շարունակվել չի կարող, ՀՀ-ն չի կարող չունենալ լեգիտիմ ՍԴ։ Չի կարող, ասենք, ունենալ մի ՍԴ, որն ուղղակի ընթացիկ սպասարկում իրականացնի, բայց հենց գործը հասնի հնչեղ գործերին, հանրությունը նստի ու սպասի, թե այս անգա՞մ ինչ շարժառիթներով են որոշում կայացնելու՝ նախկիններին պաշտպանելու, թե իրենց վատ անցյալը պաշտպանելու կամ ներկա այլ շահադիտական նպատակներով: Այս ցեցն ունի 20 տարվա պատմություն և պիտի դրա վերջը տրվի:

-Արարատ Միրզոյանն այսօր զարմացել է, որ ԲՀԿ-ն քաղաքական ուժ լինելով՝ չմասնակցեց նախագծի քվեարկությանը։ Ինչո՞ւ էր ձեզ համար այդքան կարևոր ԲՀԿ-ի մասնակցությունը։

-Իրականում այնպես չէ, որ «Իմ քայլի» համար դա կարևոր էր։ Դա ավելի շատ հանրության համար է կարևոր, ընտրողի համար։ Երբ մենք ասում ենք, որ բոլորը պետք է կարծիք արտահայտեն, կողմ ես, թե դեմ, հանրությունն էլ պիտի իմանա։ Ընդամենը։ Քանի որ մեզ համար շատ կարևոր է, որ հանրությունը միշտ իրազեկված լինի, այդ տեսանկյունից է կարևոր։

-Ձեզ համար հասկանալի՞ է, թե ինչու ԲՀԿ-ն որոշեց չմասնակցել քվեարկությանը։

-Չմասնակցելը՝ ոչ։ Իրենց բերած փաստարկները տիկին Մակունցը հերքեց, սա ամենամեղմ ձևակերպումն է։ Եթե իրենք տեքստի հետ խնդիր ունեին, կարող էին իրենց առաջարկները ներկայացնել, ոչ թե գար քննարկման օրը, ասեին, որ խնդիր ունեն։ Նախագիծը շրջանառության մեջ դնելուց առաջ իրենք արդեն տեղեկացված են եղել։ Շրջանառության մեջ դնելուց հետո իրենք հնարավորություն ունեին առաջարկություններ ներկայացնելու։ Նույն «Լուսավոր Հայաստանը» խմբագրական փոփոխությունների առաջարկություն էր ներկայացրել։ Հեղինակներն ընդունել են, արվել է այդ փոփոխությունը։ Ինձ համար տարակուսելի է, որ իրենք չեն կարևորում, որ հանրությունն իմանա իրենց կարծիքը։ Քաղաքական ուժն ինքն է որոշում, թե այս կամ այն հարցի վերաբերյալ ինչպիսի որոշում է ընդունում: Եվ այդ որոշումն ազդում է նրա հետագա վարկանիշի վրա։ Եթե իրենք կարծում են, որ այս որոշումը բարձրացրեց իրենց վարկանիշը, թող այդպես մտածեն։

-Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի քրեաիրավական գնահատական տան Հրայր Թովմասյանի կողմից 2018 թվականին ՍԴ նախագահի պաշտոնին հասնելու ճանապարհին թույլ տրված կոպտագույն օրինախախտումներին։ Դուք պաշտպանու՞մ եք այս նախաձեռնությունը։

-Ինքը դիմել է գլխավոր դատախազություն, նա պիտի գնահատական տա։ Այս խնդրի մասին մենք անցած տարվա մարտին ենք բարձրաձայնել։ Սկսվեց քայլարշավը և խնդիրը հետաձգվեց։ Հրայր Թովմասյանը, կարծեմ, մարտի 1-ին կամ 2-ին ընտրվեց ՍԴ անդամ, և օրենքը պահանջում էր, որ նա մանդատը վայր դնի, որպեսզի ստանձնի ՍԴ անդամի պարտականությունները։ Բայց դա տեղի չունեցավ։ Ամսի 2-ին կամ 3-ին առկա է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ստորագրությամբ արձանագրություն՝ պատգամավոր Հրայր Թովմասյանին մանդատից զրկելու վերաբերյալ։ Օգտագործել են այն գործիքը, որն օգտագործվում է պատգամավորին նախարար նշանակելու ժամանակ։ Ստացվում է Հրայր Թովմասյանին՝ ՍԴ նորընտիր անդամին, մանդատից զրկում ես, որովհետև Սահմանադրությունն է խախտել։ Հին հոդվածով, որովհետև այդ ժամանակ հին կարգավորումներն էին գործում։

-Այսինքն, ի՞նչ պետք է աներ Հրայր Թովմասյանը՝ պետք է հրաժարվեր մանդատից, հետո նոր ընտրվեր ՍԴ անդա՞մ։

-Ո՛չ։ Առաջադրվել էր, ընտրվել էր, դեռ չէր ստանձնում ՍԴ անդամի պարտանությունները, որովհետև դեռ չի երդվել, հրաժարական էր ներկայացնում պատգամավորի մանդատից, անցնում էր 7 օր, 7 օր անց իր հրաժարականն ընդունվում էր, ինքը զրկվում էր պատգամավորական մանդատից, դրանից հետո նոր ստանձնում էր ՍԴ անդամի պարտականությունները։ Այս ամենը չի արվել։ Ինչո՞ւ է ընտրվել մյուս ճանապարհը։ Որովհետև եթե այս ճանապարհով գնային, Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ կդառնար ապրիլի 9-ից հետո և պաշտոնավարեր 6 տարի։ Այսինքն՝ շուլերություն են արել։

-Ինչո՞ւ միանգամից այդ ճանապարհով չգնացիք՝ պաշտոնազրկման համար ընտրելով այս փաստը։

-Սա ուրիշ պրոցեդուրա է, այլ բան է: Մենք ունեինք մի իրավիճակ, երբ ՍԴ նախագահը կոնկրետ գործողություններ է արել։ Մենք կա՛մ այդ գործողություններին կոնկրետ գնահատականներ էինք տալիս, կա՛մ անտեսում էինք։ Ճիշտ չէր անտեսելը։ Տվյալ դեպքում արել է գործողություններ, դրանց պիտի գնահատական տաս։ Դա էլ է արել, դրան էլ պիտի գնահատական տաս, հարցազրույց է տվել, արել է քաղաքական հայտարարություններ, դրան էլ պիտի գնահատական տաս։

-Ինչո՞ւ «Իմ քայլը» ՍԴ ճգնաժամը չի հանգուցալուծում՝ նախագահի և ԲԴԽ-ի հետ պարզապես դատավորների թեկնածուներ առաջարկելով և ընտրելով։

-Ճգնաժամի հանգուցալուծումը պիտի լինի այնպիսին, որ այն ոչ միայն լուծի այս պահին առկա ՍԴ խնդիրը, այլ նաև ապագա ՍԴ-ի։ Ինքն իր հիմքում չպետք է ունենա որևէ խոցելի տեղ, որը մեր երազած անբասիր ՍԴ-ի վրա բիծ կգցի։ Դա շատ կարևոր է ապագայի համար։ Ձեր ասած ճանապարհը ներկայի հարցը միանշանակ լուծում է, բայց ես համոզված չեմ, որ ապագայի հետ կապված վիճարկումներ չեն լինի։ Նույնիսկ 5, 6, 10 տարի հետո չպետք է վիճարկումներ լինեն։

-Այսինքն՝ Սահմանադրության 123-րդ հոդվածը լուծում չէ, այնուամենայնիվ։

-Ես չեմ ասում՝ լուծում չէ, ես ասում եմ՝ այս պահին լուծում է, բայց ես համոզված չեմ, որ այս լուծմամբ ռումբ չենք դնի ապագա ՍԴ-ի տակ, որը 10 տարի հետո կարող է պայթել։

-Դուք ինչպե՞ս եք գնահատում Արփինե Հովհաննիսյանի հասցեին ձեր խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանի տված որակումները։

-Ես ինքս միշտ անձնական վիրավորանքներից ձեռնպահ եմ մնացել, նույնիսկ այն դեպքում, երբ դիմացինս դրան արժանի է եղել, և դիմացինն ինքը բազմիցս իր մրցակիցներին, հակառակորդներին անձնական որակումներ է տվել։ Ես անարժաններին իրենց մակարդակին պատասխանելուց եմ ձեռնպահ մնացել: Պարոն Քոչարյանն ընթացքում մեկնաբանել է, ես ավելին չեմ կարող ասել։ Դա իր որոշումն է։

-Դուք չէի՞ք ասի այն, ինչ ասել է Անդրանիկ Քոչարյանը։

-Կոնտեքստում կարծում եմ, որ ինքն ուղղակի ծաղրում է, բայց ես, օրինակ, այդպես չէի ծաղրի, ես ուրիշ կերպ կծաղրեի և հնարավորություն չէին տա, որ դիմացի անարժանները լեզու բացելու հնարավորություն ունենային։ Որովհետև մարդիկ են ծլվլում, որոնք իրենց ամբողջ կյանքում, բացի դիմացինին անձնական վիրավորանք հասցնելուց… Այսինքն, իրենք երբեք այդ արժեքների կրողը չեն, ինչի մասին խոսում են։

-Վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվում է հիվանդանոց։ Նրա պայմաննե՞րն են վատը, թե՞ առողջությունն է տեղի տալիս՝ ըստ Ձեզ։ Ինչո՞ւ է նա այսքան հաճախ բուժօգնության կարիք զգում։

-Դա միայն բժիշկները կարող են ասել, քրեակատարողական ծառայության համապատասխան մարմինները։ Ես ուղղակի կարմիր թելով մի բան եմ տեսնում, որը գալիս է մայիսից: Երբ գործն ուղարկվեց դատարան և դատական նիստ նշանակվեց, Քոչարյանի պաշտպանական թիմն ամեն միջոց փորձում է կիրառել, որպեսզի բուն դատաքննությունը չսկսվի։ Այսինքն՝ քրեական գործի նյութերը չհրապարակվեն, մարդիկ չկարդան, վկաները դատարան չգան, ցուցմունքներ չտան։ Հոկտեմբերի 7-ին նշանակված է դատական նիստը։ Կապրենք, կտեսնենք։

-Այսինքն, եթե Քոչարյանը դատական նիստին չկարողանա մասնակցել, նիստ տեղի չի՞ ունենա։

-Իհարկե՛։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան