Մենք ունենք փոխըմբռնման հիանալի մակարդակ և համագործակցության հսկայական ներուժ. Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Սերբիայի ԱԺ-ում

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Սերբիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Սերբիայի Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի հետ։

«Տիկին Գոյկովիչը նշել է, որ Հայաստանի նախագահի այցը համարում են հաջողված երկկողմ հարաբերությունների զարգացման տեսակետից։ «Ձեր այցը նոր էջ է բացում մեր հարաբերություններում,-ասել է նա։– Տեղեկացանք, որ շատ բովանդակալից հանդիպումներ եք ունեցել, և կարևոր արդյունքներ են արձանագրվել։ Հատկապես նկատի ունեմ երկու երկրների միջև առանց մուտքի արտոնագրի ռեժիմ հաստատելու վերաբերյալ պայմանավորվածությունը, որն էապես կնպաստի երկկողմ շփումների ակտիվացմանը։ Երկու ժողովուրդներն ունեցել են նման ճակատագիր և պետք է կառուցեն համատեղ ապագա, հատկապես կարևոր է, որ երիտասարդ սերունդը միմյանց ավելի լավ ճանաչի»։

Նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ խորհրդարանի պատմական շենքը մի վայր է, որտեղ ներկայացված է ժողովրդի ձայնը: «Մենք մեծ կարևորություն ենք տալիս խորհրդարանական հարաբերություններին,- նշել է Հայաստանի նախագահը, -ոչ միայն այն պատճառով, որ մեր երկիրը դարձել է խորհրդարանական հանրապետություն, այլև որ մենք իսկապես հասկանում ենք ժողովրդի ձայնի կարևորությունը։

Մենք ունենք փոխըմբռնման հիանալի մակարդակ, ունենք հսկայական ներուժ, որը կարող ենք իրացնել տնտեսության, նոր տեխնոլոգիաների ոլորտներում: Հոկտեմբերի 25-ին Սերբիան համաձայնագիր է ստորագրում ԵԱՏՄ հետ, ինչն ուրախալի նորություն է և համագործակցության նոր հնարավորություններ է բացում»։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-սերբական միջպետական հարաբերություններում կարևոր դեր ունեցող միջխորհրդարանական կապերին։ Երկուստեք ընդգծվել է օրենսդիր մարմինների համագործակցության զարգացման անհրաժեշտությունը, ինչը, զրուցակիցների համոզմամբ, բխում է հայ և սերբ ժողովուրդների ավանդական բարեկամության ոգուց։ Այդ համատեքստում ընդգծվել է նաև միջխորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի և Սերբիայի պատվիրակությունների համագործակցության կարևորությունը։

Նախագահ Սարգսյանն էական է համարել մշտապես տեղեկատվություն փոխանակելն ու դրա շնորհիվ միմյանց ավելի լավ ճանաչելն ու հասկանալը:

Կողմերը համագործակցության կարևոր ուղղություներից մեկն են համարել մշակույթի ոլորտը։ Նշվել է, որ առաջիկայում Երևանում կկայանա հայտնի երաժիշտ Գորան Բրեգովիչի համերգը։

Նախագահ Սարգսյանն առաջարկել է դիտարկել Գյումրիի՝ որպես մշակութային ավանդույթներով հարուստ քաղաքի և սերբական Նովի Սադի՝ քույր քաղաքներ հռչակելը»,- ասված է հաղորդագրությունում: