Ռուսաստանը գազային մահակը կօգտագործի՞ Հայաստանի դեմ․ տնտեսագետների կանխատեսումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.04.2026 | 23:45
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
19.04.2026 | 22:28
Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին պատվիրակություն ուղարկել․ Tasnim
19.04.2026 | 21:12
Երևան-Գյումրի ավտոերթին մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
19.04.2026 | 20:30
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
19.04.2026 | 20:00
«Վանդալիզմ»-ի ու «ամեն ինչ նորմալ է»-ի միջև. ի՞նչ կատարվեց Ծիծեռնակաբերդում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 19:07
Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է․ ՆԳ նախարար
19.04.2026 | 18:15
Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
19.04.2026 | 17:41
Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանը, կկառուցվի նորը
19.04.2026 | 17:17
Ռուսաստանի դատարանները սկսել են սոցիալական ցանցերում «666» թվի օգտագործումը դիտարկել որպես սատանիզմի քարոզչություն
19.04.2026 | 16:57
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատել է թեկնածուների առաջին երեսուն անունները
19.04.2026 | 16:19
Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից
19.04.2026 | 15:55
Պեզեշքիանը քննադատել է Թրամփին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նրա պահանջների համար
19.04.2026 | 15:20
Լատվիան և Լիտվան թույլ չեն տա Ֆիցոյին օգտագործել իրենց օդային տարածքը՝ Մոսկվա թռչելու ու շքերթին մասնակցելու համար
19.04.2026 | 15:05
Վաղը Երևանում սպասվում է ինտենսիվ անձրև
19.04.2026 | 14:45
Մալխաս Ամոյանը` Եվրոպայի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ, Արմեն Բաբալարյանը` լավագույն մարզիչ
Բոլորը

Որքա՞ն կվճարի գազի դիմաց հայաստանցի սպառողը. այս հարցը պատասխան չստացավ նույնիսկ Երևանում օրերս կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո, թեև թեման պետությունների առաջնորդները քննարկել են։

«Տնտեսվարող սուբյեկտները պետք է վերջնական որոշման գան»,- մեկնաբանել է վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

Գազի գնի բանակցություններում հայկական կողմից ներգրավված փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ-ում վստահեցրել է՝ դեկտեմբերին չի հայտարարվի, որ հունվարի 1-ից գազի սակագինը բարձրանում է. «Չեմ կարծում նաև, որ սակագինը կփոխվի դեպի թանկացում ձմեռային ամիսներին, կա փոխադարձ հասկացվածություն, որ նման բան չի կարելի թույլ տալ։ Առավել մանրամասն հիմա որևէ բան չեմ կարող ասել»։

Հայաստան առաքվող ռուսական գազի գինը այս տարվա հունվարի 1-ից արդեն իսկ բարձրացել է՝ 150 դոլարից հասնելով 165-ի։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի հաշվարկներով՝ մեկ տարվա կտրվածքով «Գազպրոմ Արմենիան» կկուտակի 30 միլիոն դոլարի պարտք։ Պարբերաբար տեղեկատվական արտահոսք է արվում, թե ռուսական կողմը մտադիր է 30%-ով գին բարձրացնել։ Այդպիսով, ըստ տնտեսագետի, փորձ է արվում ճշտել հայկական կողմի տրամադրությունները։

«Հայկական կողմը պետք է պատրաստվի։ Մեծ անելիք ունի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը պետք է գտներ այն խնայողությունները, կորուստները, գերծախսերը, որը թույլ կտար սահմանի վրա բարձրացումը փոխհատուցել, սակայն 6 ամսվա կտրվածքով որևէ արդյունք չունենք։ Հայկական կողմի տնտեսական փաստարկները բավականին թույլ են»,- ասաց Պարսյանը։

30%-ով թանկացումը տնտեսագետը քիչ հավանական է համարում՝ այդպես ռուսական գազը մրցակցային առավելությունը կկորցնի իրանականի նկատմամբ։ Միաժամանակ, Սուրեն Պարսյանը կախնատեսում է սցենար, որ ռուսական «Գազպրոմը» գազը թանկացնի գարնանը. «Երբ Մհեր Գրիգորյանը հայտարարում է, որ ժողովո՛ւրդ, ձմռանը չի թանկանալու, սա օգուտ չէ մեզ համար, քանի որ հունվարի 1-ից արդեն իսկ բարձրացել է մեզ համար գազի գինը, և եթե մենք սակագինը չվերանայենք ձմռան ամիսների համար, այդ պարտքը կուտակվելու է։ Ըստ էության՝ ռումբը մեծացնում ենք, պատրույգը՝ երկարացնում։ Սա լուծում չէ, մենք պետք է հունվարի 1-ից իմանանք մեր սակագինը, ոչ թե պահենք այս գործընթացը, և ժողովրդին սա ներկայացնենք որպես հաղթանակ»։

«Հայտնի է, որ գազի գինը Ռուսաստանը հիմնականում որպես քաղաքական գործիք է օգտագործում, նպատակով՝ տնտեսական ճնշման տակ պահել պետություններին։ Որպես Հայաստանի դեմ ճնշման միջոց ավելանում է նաև պարբերաբար փակվող Վերին Լարսի անցակետը»,-կարծում է գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Տնտեսագետը, այդուհանդերձ, գազի գնի բարձրացում չի սպասում. «Ռուսները միանգամից չեն զիջի, չեն ասի, որ գազի գինը չեն բարձրացնում, դա կպահեն որոշակի իրենց համար պահեստային գործիք, կուզեն խնդրենք, բայց դրան չեն գնա։ Մանավանդ, որ եթե իրենք պլանավորում են ատոմակայան կառուցել, իրենք այս գազի խնդիրը լավ մանիպուլյացիայի ենթարկեցին»։

«Բայց եթե բանակցությունների վերջնարդյունքում Ռուսաստանը գազային մահակն օգտագործի դաշնակից Հայաստանի դեմ, տնտեսության կորուստները լինելու են զգալի»,- ասում է Սուրեն Պարսյանը, ապա շարունակում. «Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, ԵՏՄ անդամ և Հայաստանի տնտեսական թուլացումը թուլացնում է Ռուսաստանի տնտեսական շահերը Հարավային Կովկասում։ ԵՏՄ երկրներից Հայաստանը կունենա ամենաբարձր սակագինը, եթե 215 դոլարով վաճառք տեղի ունենա՝ բելառուսական, ուկրաինական, ղրղզական համակարգերը ավելի էժան են գազ առաջարկում, ԵՏՄ շրջանակներում մենք ոչ մրցունակ վիճակում կհայտնվենք»։

Այսպիսի հեռանկարից խուսափելու տարբերակ է իրանական գազը, որը թեև ռուսականից թանկ է, բայց կարող է Հայաստանի պահանջարկի զգալի մասը բավարարել։ Գազային գերությունից պետք է ազատվել, և ըստ Գագիկ Մակարյանի՝ Հայաստանը պետք է մտածի հեռանկարային՝ զուգահեռ էներգետիկ այլընտրանքային ռեսուրսներ փնտրի՝ ռուսական կախվածությունից ազատվելու համար. «Ճանապարհը ուրիշ պետք է լինի, ասենք թե՝ էլեկտրամոբիլների խթանումը, հավաքման, արտադրությունների կազմակերպումը Հայաստանում, քաղաքաշինության մեջ բնակարանների նոր տիպի համակարգերի ներառումը, այդ թվում՝ արևային կայանների կառուցումը, ընդհանուր բալանսի մեջ արևային և հիդրոկայանների ավելացումը բնակարանաշինության մեջ։ Էս ճանապարհով աստիճանաբար գազի սպառումը կնվազի»։

Ռուսական ընկերությունները հետաքրքրված են Երևան ՋԷԿ-ով։ Ինչպես նաև ռուսական կողմը կարող է ակնկալել, որ հայկական կողմը հրաժարվի քրեական գործերից ռուսական ընկերությունների՝ «ԳազպրոմԱրմենիայի» և «Հարավկովկասյան երկաթուղու» դեմ։ Տնտեսագետները, սակայն, ընդգծում են՝ գազի գնի թանկացումից խոււսափելը ոչ մի դեպքում չպետք է լինի այս հարցում զիջումների գնով։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան