ԵՄ հանձնաժողովը` անվտանգության գոտու շուրջ. «Մենք հասկանում ենք Թուրքիայի մտահոգությունները»
Քաղաքականություն
04.10.2019 | 20:00Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Կարլոս Մարտին Ռուիզ դե Գորդեջուելան լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ կարևոր է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն շարունակեն Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման ուղղությամբ բանակցությունները. փոխանցում է ermenihaber-ը:
Խոնակի փոխանցմամբ` ԵՄ-ն հասկանում է, որ Թուրքիան մտահոգություններ ունի Սիրիայի հետ սահմանին առկա անվտանգության հարցերի շուրջ:
«Մեզ համար կարևորն այն է, որ Սիրիայի հյուսիսում տեղի չունենան նոր զինված բախումներ և որ չտեղահանվի տարածաշրջանի բնակչության զգալի մասը»,- ասել է դե Գորդեջուելան: