«Հուսով եմ՝ «Սանիթեքը» չի դիմի արբիտրաժային դատարան, և քաղաքապետարանը խնդրի առաջ չի կանգնի». Թեհմինա Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Սանիթեքի» հետ պայմանագրի խզումն այս պարագայում միակ ողջամիտ որոշումն էր, քանի որ քաղաքային իշխանությունների և «Սանիթեքի» միջև արդեն մեկ տարի տևող այս փոխհրաձգությունը պետք է ավարտվեր։ Այս մասին այսօր՝ «Երևանը հրաժարվում է Սանիթեքից․ աղբահանության նոր մոդելը» թեմայով քննարկման ընթացքում նշեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։

«Հուսով եմ՝ «Սանիթեքը» չի դիմի արբիրտրաժային դատարան, և մենք լուրջ խնդիրների առաջ չենք կանգնի։ Չեմ ուզում նույնիսկ պատկերացնել, որ «Սանիթեքը» պայմանագրի մեջ կգտնի որևէ կետ, որով կարողանա արդարացնել իր անգործությունը և քաղաքապետարանի հետ վերջին մեկ տարվա ընթացքում իր հարաբերությունները»,- ընդգծեց ավագանու անդամը։

Անդրադառնալով աղբահանության նոր մոդելին, Թեհմինա Վարդանյանը նշեց․ «Ես չէի ողջունում աղբահանության համայնքային հիմնարկի գաղափարը, բայց հիմա մենք այն ունենք, և,հուսով եմ, որ նրանք կաշխատեն ավելի թիմային, հստակ քարտեզներով ու կետերով, ավելի ողջամիտ կգտնվեն, և քաղաքը դուրս կբերեն վատ վիճակից։ Բոլորս տեսնում ենք, որ քաղաքի աղբահանությունը վերջին 10-15 օրվա ընթացքում բավարար վիճակում է գտնվում, սակայն այս տեմպը ոչ թե պետք է պահպանվի, այլ՝ բարելավվի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան