Ոստիկանները բացահայտել են Անի խոշորացված համայնքի ղեկավարի ապօրինությունները

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով ծավալուն միջոցառումներ էին ձեռնարկվել։ Պարզվել է, որ Անի խոշորացված համայնքի ղեկավարը մի շարք ապօրինություններ է թույլ տվել։

«Այս պահին հայտնի տվյալներով՝ համայնքապետարանի հավաքարարների աշխատավարձի բանկային քարտերը պահվել են աշխատակազմի ղեկավարի մոտ, որն ամեն ամիս կանխիկացրել ու հավաքարարներին առձեռն վճարել է 35 հազար դրամ, իսկ գումարի մյուս մասը՝ 40 հազար դրամները, փոխանցել է համայնքի ղեկավարին։ 2018 թվականի ընթացքում բանկային քարտերը տրամադրել են հավաքարարներին՝ հայտնելով՝ իբր աշխատավարձը բարձրացել է։

Պարզվել է նաև, որ համայնքի ղեկավարն իր հարազատին հրամանագրել է փոխքաղաքապետի պաշտոնում։ Նա աշխատանքի չի ներկայացել, գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ աշխատավարձը յուրացման կամ վատնման եղանակով հափշտակվել է։

Պարզվել է, որ համայնքի ղեկավարն ամբողջովին քանդել է Մարալիկ քաղաքում կառուցվող դպրոցն ու շինանյութը վաճառել մի գյումրեցու։ Նա համայնքի գերեզմանատունը ցանկապատելու պատրվակով համայնքապետարանի բյուջեից դուրս է գրել 3 միլիոն դրամ, սակայն ցանկապատը չի կառուցվել, իսկ փողը յուրացվել է։ Բացի այդ, համայնքի ղեկավարը ՌԴ մի քաղաքացու, որպես սոցիալապես անապահով ընտանիքի, հատկացրել է բնակարան։ Քաղաքացին տունը վաճառել է՝ փողը փոխանցել համայնքապետին։ Յուրացրել է նաև 2014-2017 թվականների ընթացքում համայնքի բյուջեից սոցիալապես անապահով ընտանիքներին որպես օգնություն դուրս գրված գումարները, իսկ 2012 թվականին ապամոնտաժել և վաճառել է համայնքի տարածքի 30 սմ տրամագծով, 280 մետր երկարությամբ ոռոգման երկաթյա խողովակներն ու գումարը յուրացրել։

Նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ։

Քննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: