Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց Վլադիմիր Պուտինի հետ առանձին հանդիպումից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.11.2026 | 23:12
Աշտարակում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
Բոլորը

Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովը և կոլեգիան արձանագրել են, ընդ որում՝ մեկ տարուց ավելի, որ ԵՏՄ տարածքում կան 60-ից ավելի արգելքներ, որոնք խոչընդոտում են ինտեգրացիոն պրոցեսներին: Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հարցին:

Նրա խոսքով՝ դրանք վերաբերում են օրենսդրությանը, կարգավորումներին, այսինքն՝ այն ամենին, որոնք ԵՏՄ ընդհանուր տրամաբանության մեջ պետք է գոյություն չունենային, բայց շարունակում են գոյություն ունենալ:

«Այդ արգելքները ներգրավված են մեր համատեղ աշխատանքի օրակարգում: Ընդունենք, թե չընդունենք, մենք չենք կարող այդ 60 արգելքները միանգամից վերացնել»,- հավելեց վարչապետը:

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Երևանում տեղի ունեցած հանդիպմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինչպես հրապարակայնորեն է ասվել՝ երկուստեք արձանագրել են մեր երկրների հարաբերությունների ռազմավարական բնույթը, ինչպես նաև այն, որ երկու երկրների կառավարությունները և պետական կառավարման մարմինները պետք է ավելի սերտ համագործակցեն՝ այդ ռազմավարական բնույթն ու բովանդակությունն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում: