Տրդատ Սարգսյանը կհարցաքննվի, երբ նախաքննական մարմինը նպատակահարմար գտնի. ՔԿ խոսնակ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու դեպքով հարուցված գործի շրջանակում Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն այս պահին չի հարցաքննվել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։

«Երբ նախաքննական մարմինը գտնի նպատակահարմար, անհրաժեշտությունը կգտնի, այդ ժամանակ էլ մարզպետը կհարցաքննվի»,- նշեց նա։

Հարցին՝ Տրդատ Սարգսյանն այսօր չպե՞տք է հարցաքննվեր՝ Նաիրա Հարությունյանը պատասխանեց. «Այս պահին նախաքննական մարմինն ունի պլանավորած քննչական գործողություններ, որ պիտի իրականացնի: Տեղի կունենա այսօր թե վաղը, հստակ չեմ կարող նշել»։

«Վայոց ձորում տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործն այս պահին նախաքննության փուլում է: Նախաքննական մարմինը ձեռնարկում է բոլոր քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, դեպքին մասնակից բոլոր անձանց շրջանակը հստակեցնելու համար»,- հավելեց ՔԿ խոսնակը:

Ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու միջադեպին մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությունը ստուգելու նպատակով առգրավվել են միջադեպի հարակից տարածքի տեսախցիկները:

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորի շենքերից մեկի բակում վիճաբանության ընթացքում Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակիչն ու նրան օգնության հասած 3-4 անձինք ծեծի են ենթարկել փոխգնդապետ Արա Մխիթարյանին: Նա տեղափոխվել է ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալ, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: