Նվազագույն աշխատավարձն աղերս չունի իրականության հետ, գործատուները գրում են մի աշխատավարձ, տալիս՝ ավելին. Մանե Թանդիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.11.2026 | 23:12
Աշտարակում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
Բոլորը

Ինձ համար տարօրինակ է, երբ քննարկվում է, թե ո՞րն է նվազագույն աշխատավարձի ամենանպատակահարմար թիվը: Կենսապահովման նվազագույն զամբյուղի և բյուջեի մասին օրենք կա, որտեղ հստակ նշված է, թե ինչու պետք է նվազագույն աշխատավարձը կազմի այդ բյուջեի համամասնությունը: Նվազագույն աշխատավարձի բարձրացման նախաձեռնության քննարկման ժամանակ այս մասին ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

«Ավելին՝ այդ մասին պետք է ՀՀ բյուջեն արտացոլանք ունենա: Ոչ միայն նոր հայտնագործություններ անելու կարիք չունենք, այլև բարի կամքի դրսևորում չէ, երբ վերանայում ենք նվազագույն աշխատավարձի շեմը»,- հայտարարեց Թանդիլյանը:

Նրա խոսքով՝ իրականությունն այն է, որ նվազագույն աշխատավարձն աղերս չունի իրականության հետ, երբ գործատուներն ուղղակի գրում են աշխատավարձ, տալիս են ավելի կամ պակաս:

«Հետևաբար՝ այստեղ գործ ունենք վերահսկելու, թե որքանով են իրական աշխատավարձերը արտացոլված մեր տնտեսության մեջ: Նվազագույն աշխատավարձի ազդեցությունը կլինի այն պարագայում, երբ մեր բոլոր իրական աշխատավարձերն են գրանցված և հարկվում»,- ասաց Թանդիլյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: