ԱԺ-ն մի շարք օրինագծեր ընդունեց, այդ թվում՝ «Հայփոստը» մասնավորեցման ծրագրի ցանկից հանելու նախագիծը՝ առաջին ընթերցմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի այսօրվա նիստի մեկնարկին պատգամավորները նախօրեին քննարկված մի շարք օրենքների նախագծեր ընդունեց:

Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև Կառավարության կողմից ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Այս օրինագծով, հիշեցնենք, առաջարկում է մասնավորեցման ցանկից հանել «Հայփոստ» և «Էներգաիմպեքս» փակ բաժնետիրական ընկերությունները:

Եվս մեկը՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանի կողմից ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը հաջողվեց ընդունել քվեարկության երկրորդ փորձից միայն:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նախ հիշեցրեց, որ քվեարկության դրվող հարցը սահմանադրական օրենքում առաջարկվող փոփոխություն է, ուստի նախագիծը պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով:

Քվեարկությունից հետո Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ որոշումը չի ընդունվել, քանի որ դրան կողմ է քվեարկել 76 պատգամավոր: Պարզվեց, սակայն, որ որոշ պատգամավորների քվեարկությունը չի արտացոլվել:

Երկրորդ անգամ քվեարկության արդյունքում, ձայների 81 կողմ, 4 դեմ և 23 ձեռնպահ հարաբերակցությամբ, օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց:

Մանրամասները՝ տեսանյութում: