Պաշտպանվա՞ծ են Մարտի 1-ի գործով վկաները. Հայկ Հարությունյանի մահից հետո մտահոգություն կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 14:22
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպում Մոսկվայում չի նախատեսվում
13.12.2024 | 14:08
Դամասկոսում Թուրքիայի դեսպանությունն ավելի քան մեկ տասնամյակ անց կվերսկսի գործունեությունը
13.12.2024 | 13:44
Այսօր Թբիլիսիում մեկ տասնյակից ավելի բողոքի ակցիաներ են նախատեսված
13.12.2024 | 13:35
Պետք է լուծում տալ թափառող շների խնդրին ողջ հանրապետությունով․ ՏԿԵՆ-ում մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել
13.12.2024 | 13:24
ԱՄՆ-ն Ուկրաինային 500 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի
13.12.2024 | 13:15
Անկարայում ընթացող Բլինքեն-Ֆիդան բանակցությունների օրակարգում են նաև Հայաստան-Ադրբեջան զարգացումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 13:08
Նորատուսցի տղամարդու մեքենայում ապօրինի որսած սիգ տեսակի ձուկ է հայտնաբերվել
13.12.2024 | 12:58
Բլինքենն ու Էրդողանն Անկարայում քննարկել են Սիրիայում իշխանությունը ներառական կառավարությանը փոխանցելու ընդհանուր շահը
13.12.2024 | 12:49
Կարմիրբերետավորը մսավաճառի պարանոցից սեղմած քարշ է տալիս․ ԳՈՒՄ-ի շուկայից բերման ենթարկվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 12:46
Երևանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել․ ՍԱՏՄ
13.12.2024 | 12:34
Մոլդովայի խորհրդարանը երկրում արտակարգ դրություն է հայտարարել Էներգետիկ ճգնաժամի պատճառով
13.12.2024 | 12:21
Հայտնաբերվել է 3 հետախուզվող
13.12.2024 | 12:09
ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի 20 քաղաքացու նկատմամբ
13.12.2024 | 12:00
Փաշինյանը Մոսկվա է մեկնել, ՀՀ-Թուրքիա երկաթուղու վերագործարկման քաղաքական պայմանավորվածություն չկա․ ԼՈՒՐԵՐ
13.12.2024 | 11:53
Մոսկվան կգործադրի բոլոր ջանքերը՝ եռակողմ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար․ ՌԴ ԱԳ փոխնախարար
Բոլորը

Մարտի 1-ի գործով վկա, ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահը հանրային լայն արձագանք ստացավ: Եվ չնայած քննարկումները հիմնականում ծավալվում են նախկին ոստիկանապետի մահվան հանգամանքների շուրջ, ողբերգական դեպքն ի ցույց է դնում մեկ այլ խնդրահարույց հարց. Մարտի 1-ի զոհերի վկաների և իրավահաջորդների անվտանգությունը։ Հայկ Հարությունյանի մահից հետո որոշ քաղաքական գործիչներ մատնացույց են անում այս խնդիրն ու ընդգծում Մարտի 1-ի գործով առանցքային վկաներին պետական հսկողության տակ վերցնելու կարևորությունը։ Հարցի շուրջ, սակայն, հանրային ու իրավական դիսկուրս դեռ չի ծավալվում:

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը նշում է՝ Մարտի 1-ի գործով վկաների համար առանցքային նշանակություն ունի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքի տակ գտնվել-չգտնվելը: Ըստ նրա՝ Քոչարյանը կալանքի տակ ուրիշ է, դրսում՝ ուրիշ։

«Հայկ Հարությունյանի հետ կատարված դեպքը  հիմնավորում է այն կասկածը, որ Ռոբերտ Քոչարյանը դրսում ուղղակի չի կարող լինել։ Դրսում ինքը կարող է լինել ազդեցիկ՝ ունենալով Հայաստանի ժողովրդից գողացված մի քանի միլիարդ դոլար գումար։ Այդ առումով, իսկապես, խիստ անհրաժեշտ է բոլոր վկաների անվտանգությունն ապահովել և պետությունը պարտավոր է իր այս ֆունկցիան լրջագույնս կատարել, գոնե շատ տեղեկատվություն ունեցող առանցքային վկաների մասին է խոսքը»,- ասում է ՀԱԿ փոխնախագահը։

Ըստ Արամ Մանուկյանի՝ խնդիրը ոչ միայն վկաների պաշտպանության մեջ է, այլ այնպիսի մթնոլորտի ստեղծման, որտեղ օրենքի խախտումը բացառված է․ «Ով ուզում է՝ լինի՝ քաղաքացու դեմ արված, փաստաբանի, վկայի։ Գործի քննությունն այնքան հնչեղ, այնքան  կարևոր, ճակատագրական ու պատմական է, որ  իշխանությունները պետք է լրջագույն գործողություն ծավալեն, լրջագույն քայլեր անեն՝ այդ ազատ, արդար դատավարական պրոցեսի ընթացքն ապահովելու համար»։

Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի կարծիքով՝ կասկածահարույց անձանցից ոչ մի վկա ապահովագրված չէ։ Փաստաբանը հիշում է իր եղբոր՝ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի դեմ շաբաթներ առաջ տեղի ունեցած հարձակումը․ «Ես կարող էի Ստյոպայենց տուն գնալ այդ պահին, նման մտադրություն եղել է։ Ես ուղղակի պատահականորեն ներս չեմ մտել, ինչը խոսում է այն մասին, որ մինչև Ստյոպայի վերադառնալը շքամուտքում իմ նկատմամբ կարող էին այդպիսի գործողություններ անել»։

Սեդա Սաֆարյանի խոսքով՝ Մարտի 1-ի գործով վկաներն այժմ խոցելի վիճակում են հայտնվել, հատկապես՝ պաշտոնյաները․ «Մի շարք պաշտոնյաներ դետալավորված տվել են լուրջ, ծանրակշիռ ցուցմունքներ և՛  խորհրդակցության, և՛ զինվածության մակարդակի, և՛ սահմանների թուլանալու հետ կապված։ Կարծում եմ՝ այդ վկաների ցուցմունքների վրա էապես կարող է ազդել Քոչարյանի և նրա շրջապատի  նմանատիպ վարքագիծը»։ Այստեղ չեմ կարևորում՝ ով ում օգտին է ցուցմունք տվել, ես բոլորին  նայում եմ հավասար աչքերով։ ՀՀ քաղաքացի է, վկա է, ուրեմն նրա պաշտպանության միջոցները պետք է պատշաճ կերպով ապահովեն»։

Փաստաբանի կարծիքով՝ վկաների ցուցմունք տալու ազատության վրա ազդում են նաև ստեղծված քաղաքական իրավիճակում տեղի ունեցող քննարկումներն ու ենթադրությունները, մասնավորապես՝ Քոչարյանի քաղաքականություն վերադարձի հետ կապված։

«Ես կարծում եմ, որ շատ վկաների մեջ դեռևս այդ երկմտանքը կա։ Նրանք, մի տեսակ, կաշկանդված վիճակում են։ Իրենց թվում է, որ իսկապես Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը հետ է գալու, և իրենք այլևս չեն կարողանալու իրենց ցուցմունքները պնդել։ Երբ Հայկ Հարությունյանը և մյուսները համոզվեցին, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության հետ գալը տեսականորեն հնարավոր չի, նրանց հոգեբանական վիճակը կարող էր ավելի բարդանալ, որովհետև այլ բան է, որ նորից նախկին վիճակը վերականգնվի ու գան, իրենց տված ցուցմունքներին տրամաբանորեն հակառակ ցուցմունքներ տան»,- նշում է Սեդա սաֆարյանը։

Մարտի 1-ի արյունալի դեպքերի արդյունքում զոհված Գոռ Քլոյանի հայր Սարգիս Քլոյանը համոզված է՝ վկաներին պետք է պետական պաշտպանության տակ առնել․ «Մեր անվտանգությունը պաշտպանելու համար դա շատ կարևոր է, որովհետև արդեն մի քանի անգամ սպառնացել են մեր տուժողի իրավահաջորդներին՝ դատարանից դուրս գալիս, ներս մտնելիս։ Անգամ այնքան են, կներեք արտահայտությանս համար, լկտիացել, որ ասում են՝ «մենք Նիկոլին ոտքի տակ կտրորենք», այդ աստիճանի են հասել»։

Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի կարծիքով էլ՝ խոսքը ոչ միայն վկաների պաշտպանության, այլ պետության կողմից արդյունավետ քննության պարտավորության իրականացման մասին է․ «Սա ենթադրում է ոչ միայն վկաների պաշտպանություն, այլ քրեական գործի շրջանակում  այնպիսի երաշխիքների ամրագրում, որոնք հնարավորություն կտան վերահսկել քրեական գործի շրջանակում տեղեկատվական հոսքերը և քրեական գործի  մասնակիցների, այդ թվում՝ վկաների փոխազդեցությունները։  Սա երկսայր թուր է՝ ուղղված և՛ վկաների պաշտպանությանն ու նրանց նկատմամբ հնարավոր ազդեցություններ կիրառողների դեմ, և՛ հակառակը»:

Փաստաբանն ընդգծում է, որ վկաների պաշտպանության հարցում օրենսդրական կարգավորումների անհրաժեշտություն կա։

«Անհրաժեշտ է քննարկել քրեական օրենսդրության այնպիսի կատարալելագործման  խնդիրներ, որոնք կապահովեն առավել ընդգրկուն պաշտպանության միջոցներ։ Ամենավառ օրինակը դատավորի հետ տեղի ունեցած միջադեպն է, որն իր մեջ պարունակում էր այնպիսի արարքներ, որոնք այսօր Քրեական օրենսգրքով, փաստորեն, լիարժեք նախատեսված չեն։ Դրանց մի մասը նախատեսված է Քրեական օրենսգրքով, բայց կա մի մաս,  որը պետք է լինի քրեորեն հետապնդելի, բայց այդպես չի»,- ընդգծում է Տիգրան Եգորյանը։

Փաստաբանները նշում են. երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստին, գուցե, միջնորդություն ներկայացնեն՝ Մարտի 1-ի գործով վկաների անվտանգության ապահովման միջոցների տրամադրման վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան