Սահմանամերձ Շաղիկ համայնքի դպրոցն ընդամենը մեկ աշակերտ ունի. գյուղում այլ երեխաներ չկան

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Շաղիկ գյուղը գտնվում է Գյումրիից 41 կմ հեռավորության վրա: Գյուղն Արփի խոշորացված համայնքի կազմում է, Շիրակի մարզի գեղատեսիլ վայրերից մեկի՝ Արփի լճի հյուսիս-արևմտյան մասում։ Նախկինում Աղբաբա, Ղարաբուլաղ, 1991 թվականին Շաղիկ վերանվանված գյուղի խնդիրներն ու հոգսերը շատ են։

Նոր ուսումնական տարվա մեկնարկին պարզ դարձավ, որ եղածներին ավելանում է ևս մեկը՝ գյուղի դպրոցում այսուհետ սովորելու է ընդամենը մեկ աշակերտ։ Օգոստոսի վերջին դպրոցի տարբեր դասարաններում սովորող 7 աշակերտներն ընտանիքներով տեղափոխվել են Գյումրի, արդյունքում դպրոցում մնացել է մեկ երեխա՝ առաջին դասարանցի աշակերտ:

«Միայն այս տարի է, որ մի աշակերտ կա, նախկինում ամենաքիչը 3-4 աշակերտ: Բայց շատ էլ չի եղել՝ 5-12 աշակերտ։ Մեր համայնքը շատ փոքր է ու սահմանամերձ, ճանապարհները վատթար վիճակում են: Քանի որ երիտասարդությունը քիչ է, ով էլ կար, ում երեխան էլ սովորում էր, տեղափոխվել են։ Երեխաների համար հնարավորություն չկա, մեկը համակարգչի հատուկ դասընթացների է ուզում գնալ, մեկը սպորտի հետ սեր ունի… այդ ամենն այստեղ չկա: Իրենց երեխաների ապագայի համար տեղափոխվել են այնտեղ, որտեղ այդ հնարավորությունն իրենց տրվում է»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Շաղիկի հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Ղուկասյանը:

Ըստ տնօրենի՝ դպրոցի շենքային պայմանները նորմալ են, այն կահավորված ու հարդարված է, ունեն դասապրոցեսի համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Այս պահին դպրոցում աշխատում է մեկ ուսուցիչ, տնօրենը, հաշվապահն ու պահակը։ Սակայն մտահոգիչն այն է, որ գյուղում այլևս երեխաներ չկան, մոտակա տարիներին  առաջին դասարանցի չեն էլ ունենա, և դպրոցը կանգնում է փակման վտանգի առջև:

Թուրքիայի հետ սահմանից 1.5 կմ հեռավորության վրա գտնվող Շաղիկում 90 բնակիչ է գրանցված, բայց փաստացի բնակվում է 8-9 ընտանիք։ Գյուղում ապագա չտեսնելով՝ երիտասարդ ընտանիքները տեղափոխվում են Գյումրի, շատերն էլ աշխատանքի փնտրտուքով մեկնում արտերկիր: Արդյունքում սահմանին կանգնած գյուղը դատարկվում է:

«Գյուղում զբաղմունքի համար ոչինչ չկա՝ թե՛ երեխաների, թե՛ ծնողների համար: Ունենք բնակիչներ, որ Ռուսաստան են գնացել աշխատանքի համար, մարդկանց ֆինանսական վիճակն այդքան էլ լավ չի։ Հիմնականում անասնապահությունն է, դրանով էլ ընտանիք չես պահի։ Լրացուցիչ աշխատատեղեր չկան։ Գյուղում հեռանկար չկա»,- ասաց Շաղիկի բնակչուհի, դպրոցի նախկին տնօրեն Անուշ Կարախանյանը։

Գյուղում ներդրումներ ու պետական աջակցության ծրագրեր չեն իրականացվում։ Ամեն դեպքում, Շաղիկի բնակիչները հույս ունեն՝ գոնե դպրոցի պարագայում կլինի որոշակի պետական հոգածություն, որպեսզի սահմանամերձ գյուղի դպրոցը վերջնականապես չփակվի:

Էմմա Չոբանյան