«Բոլորը գիտեն՝ Քոչարյանը կալանքի տակ ուրիշ է, դրսում՝ ուրիշ»․ Արամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի 1-ի գործով ոչ մի վկա կասկածահարույց անձանցից ապահովագրված չէ։ Այս մասին այսօր՝ «Մարտի 1-ի գործով վկաների անվտանգության խնդիրները. պաշտպանվա՞ծ են արդյոք նրանք» թեմայով քննարկման ընթացքում նշեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ Մարտի 1-ի գործով վկաների համար առանցքային նշանակություն ունի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքի տակ գտնվել-չգտնվելը։

Երկրորդ նախագահը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահի կարծիքով՝ կալանքի տակ ուրիշ է, դրսում՝ ուրիշ, և դա բոլորին է հայտնի։ «Հայկ Հարությունյանի հետ կատարված դեպքը հիմնավորում է այն կասկածը, որ Ռոբերտ Քոչարյանը դրսում ուղղակի չի կարող լինել։ Դրսում նա կարող է լինել ազդեցիկ՝ ունենալով Հայաստանի ժողովրդից գողացված մի քանի միլիարդ դոլար գումար։ Այդ առումով իսկապես խիստ անհրաժեշտ է բոլոր վկաների անվտանգությունն ապահովել, և պետությունը պարտավոր է իր այս ֆունկցիան լրջագույնս կատարել․ գոնե շատ տեղեկատվություն ունեցող առանցքային վկաների մասին է խոսքը»։

Ըստ նրա՝ խնդիրը ոչ միայն վկաների պաշտպանության մեջ է, այլ այնպիսի մթնոլորտի ստեղծման, որտեղ օրենքի խախտումը բացառված է։ «Ով ուզում է լինի։ Մարտի 1-ի գործի քննությունն այնքան հնչեղ, այնքան կարևոր, ճակատագրական ու պատմական է, որ իշխանությունները պետք է լրջագույն գործողություն ծավալեն, լրջագույն քայլեր անեն՝ այդ ազատ, արդար դատավարական գործընթացն ապահովելու համար»,- եզրափակեց Արամ Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան