Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խումբը մոտ 91 հազար ք.մ. տարածք է ականազերծել. Ռուբեն Առաքելյան

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հումանիտար առաքելություն իրականացնող հայկական խումբը սեպտեմբերի 20-27-ը Սիրիա կատարած այցի ընթացքում տեղական իշխանություններին է հանձնել մոտ 91 հազար ք.մ. ականազերծված և մաքրված տարածք՝ Հալեպ նահանգի ալ-Հուսեյնի բնակավայրի մերձակայքում:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրեն Ռուբեն Առաքելյանը:

Նրա խոսքով՝ հայ մասնագետները տեղակայման վայրից ականադաշտ են տեղափոխվել հատուկ մարտական զրահապատ մեքենաներով: Ականազերծված տարածքների հանձնման արարողության ընթացքում նահանգային և համայնքային իշխանությունների ներկայությամբ տարածքը նորից ստուգազննվել է:

«Գոհունակությամբ ընդունվեց մեր կատարած աշխատանքը: Շատ ջերմ խոսքեր հնչեցին՝ ուղղված թե՛ Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին, թե՛ հումանիտար առաքելության խմբին: Սիրիան շատ լավ էր ընդունել նաև նախորդ անգամ մեր ուղարկած օգնությունը»,- նշեց Ռուբեն Առաքելյանը: Նա հավելեց, որ այսօր ՀՀ հումանիտար առաքելությունը միակն է, որը Սիրիայում իրականացնում է ականազերծում. «Այն էլ, կարելի է ասել, պատերազմական պայմաններում, և դա ողջունվում է Սիրիայի կողմից»: