50 հազար դրամ և բարի ճանապարհ դեպի փողոց. մանկատան սաների մեծ մասը ստիպված է համալրել անօթևանների շարքը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մանկատանը հայտնվելն արդեն մեծ սթրես է յուրաքանչյուր երեխայի համար, մանկատունն ավարտելը՝ կրկնակի սթրես. գոնե Հայաստանում այդպես է, քանզի մինչև 18 տարեկանը՝ լքված լինելով հարազատների կողմից, երեխան գոնե ուտելիք, հագնելիք ու գլխին ծածկ ունի, իսկ 18 տարեկանը մանկատան երեխայի համար ամենևին էլ չափահաս դառնալու առթիվ խնջույք կազմակերպելու և նվերներ ստանալու ժամանակը չէ:

Չափահասությունը մանկատան երեխայի համար կարմիր լույսի նման վառվող մի ազդանշան է, թե շուտով դրսում ես հայտնվելու: Հենց այս ամենը նկատի ունենալով՝ Հայաստանի կառավարությունը 2003թ-ից որոշեց ու սկսեց մանկատան շրջանավարտներին բնակարաններ տալու ծրագիրը, որի շրջանակներում մինչև 2008թ-ը հասցրեց բնակարան ստանալ 149 հոգի: Ամեն բան գլխիվայր շուռ եկավ 2009թ-ին, երբ ՀՀ վերահսկիչ պալատը ծրագրի պատասխանատու՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում արձանագրեց սարսափելի խախտումներ, որոնց համաձայն՝ մանկատան երեխաների համար բնակարանների գնման չարաշահումները կազմում էին 1 միլիարդ 237 միլիոն 500 հազար դրամ: Արդյունքում՝ չարաշահումների հեղինակները չպատժվեցին, փոխարենը տուժեցին մանկատան շրջանավարտները. ծրագիրը պարզապես դադարեցվեց:

2010 թվականից կառավարությունը կյանքի կոչեց նոր ծրագիր, որով փոխվեցին շրջանավարտներին բնակարաններ հատկացնելու չափորոշիչները: Կառուցվեցին հատուկ սոցիալական տներ՝ հիմնականում Մարալիկում, Սպիտակում և մեկը Երևանում՝ Թբիլիսյան խճուղում, որտեղ հաշմանդամների, միայնակ ծերերի հետ միասին որոշ բնակարաններ էլ տրամադրվեցին մանկատան շրջանավարտներին: Սակայն այսպիսի բնակարաններ էլ վերջին անգամ կառուցվել են 2014թ-ին, այսինքն՝ ծրագիրը պաշտոնապես փակված չէ, բայց իրականում արդեն 3 տարի է՝ չի գործում:

Ի՞նչ են անում այսօր մանկատան շրջանավարտները, որտեղ և ինչ պայմաններում են նրանք ապրում՝ մանկատնից դուրս գալով:

Դիտեք Factor.am-ի եթերում:

 
Գոհար Ավագյան