«ԼԳԲՏ անձանց նկատմամբ հիմնականում տնտեսական բռնություն է կիրառվում»․ «Փինք Արմենիա»-ի ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ընտանեկան բռնության դեմ օրենքի ընդունումը ԼԳԲՏ անձանց կյանքում ոչ մի փոփոխության չի հանգեցրել։ Այսօր նրանք բախվում են ֆիզիկական, հոգեբանական ու տնտեսական բռնության։ Այս մասին այսօր «Գենդերային բռնության դեմ պայքարը Հայաստանում» թեմայով ասուլիսի ընթացքում նշեց «Փինք Արմենիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Հասմիկ Պետրոսյանը։

«Ավելի շատ գործ ունենք ծնողների կողմից երեխաների նկատմամբ բռնության դեպքերի հետ, քան զուգընկերների միջև բռնության։ Նման դեպքեր նույնպես կան, բայց այս պահին դրանց վերաբերյալ տեղեկություններն ավելի քիչ են։ Մենք նման անձանց տրամադրում ենք սոցիալական աշխատողի աջակցություն, բայց, իհարկե, հասարակական կազմակերպությունների ռեսուրսները շատ սուղ են։ Այն աջակցությունը, որ պետությունը պետք է տրամադրի և այն ռեսուրսները, որ նա ունի, հասարակական սեկտորը չի կարող ապահովել, և պետությունն այդ ուղղությամբ պետք է ջանքեր գործադրի»,- ընդգծեց «Փինք Արմենիա»-ի ներկայացուցիչը։

Հասմիկ Պետրոսյանի խոսքով՝ շատ են դեպքերը, երբ անձն իր սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության պատճառով ոչ միայն ընտանիքից է վտարվում, այլ նաև զրկվում կրթության իրավունքից և սոցիալական պաշտպանվածությունից՝ ընդհուպ մինչև հասարակ կենսապայմանների ու տան հնարավարությունից։

«Այստեղ նաև անչափահասների խնդիրն է։ Եթե չափահաս անձանց դեպքում խնդիրն ավելի լուծելի է, անձինք կարող են ինքնուրույն աշխատանք գտնել կամ ինքնուրույն հոգալ կրթության ծախսերը, ապա անչափահասների դեպքում խնդիրն ավելի լուծելի է, և հասարակական կազմակերպությունները, որոնք այս խմբի անձանց իրավաբանական ու սոցիալական աջակցություն են տրամադրում, դժվարանում են նաև անչափահասների հետ աշխատանքի ոլորտում»,- նշեց Հասմիկ Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան