«Հայաստանում վերջին 8 ամսում 40 անչափահաս սեռական բռնության է ենթարկվել»․ Զարուհի Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

2019 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ ամփոփագրերի, գրանցվել է ընտանիքում բռնության 1270 ահազանգ, որից 570 դեպքով բռնություն գործադրած անձի նկատմամբ կայացվել է նախազգուշացում, իսկ 170 դեպքով՝ անհետաձգելի միջամտության որոշում։ Այս մասին այսօր «Գենդերային բռնության դեմ պայքարը Հայաստանում» թեմայով ասուլիսի ընթացքում նշեց իրավապաշտպան, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ծրագրերի համակարգող Զարուհի Հովհաննիսյանը։

«ՀՀ ոստիկանության տվյալներով՝ նույն ժամանակահատվածում 73 դեպքով իգական սեռի 74 ներկայացուցչի նկատմամբ կատարվել է սեռական ազատության և սեռական անձեռնամխելիության դեմ հանցագործություն: 39 դեպքով 40 անչափահասի նկատմամբ կատարվել է սեռական ազատության և անձեռնամխելիության դեմ ուղղված հանցագործություն, որոնցից 38 դեպքով՝ 39 անչափահաս աղջկա նկատմամբ»,- ասաց Զարուհի Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ թվերը խոսուն են և անհանգստացնող։ «Այս թվերը խոսում են նրա մասին, որ միգուցե բավարար ջանքեր չենք գործադրում, որպեսզի կանխարգելվի բռնությունը»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան