Առերևույթ կոռուպցիոն հանցագործության նոր դրսևորումներ` խոշորացված Անի համայնքի ներկայիս ղեկավարի մասնակցությամբ. քրգործ է հարուցվել

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Շիրակի մարզի դատախազության դատախազի որոշմամբ քրեական գործ է հարուցվել Անի խոշորացված համայնքի պաշտոնատար անձանց կողմից ենթադրյալ  պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական դիրքն օգտագործելով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են դատախազության հանրային կապերի բաժնից:

Ոստիկանության Անիի բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նախկին Մարալիկ, ներկայումս Անի խոշորացված համայնքի ղեկավար Ս.Գ.-ն 2018թ. մայիսի 14-ին որպես համայնքի ղեկավարի տեղակալ աշխատանքի է ընդունել իր մտերիմ Ս. Նիկոյանի եղբոր որդուն` Ն. Նիկոյանին: Վերջինիս սահմանահատումների պատմության ուսումնասիրությամբ պարզվել է, որ նա 2018թ-ի մայիսին, ինչպես նաև 2019թ. հունիս-հուլիս ամիսներին որոշակի ժամանակահատվածներով բացակայել է հանրապետությունից և չնայած դրան, նրա անվամբ հաշվարկվել և դուրս են գրվել աշխատավարձի գումարներ:

Փաստական տվյալներ են ստացվել նաև առ այն, որ Մարալիկ քաղաքի Ձերժինսկի փողոցի շենքերից մեկի բնակարանը Մարալիկի քաղաքային համայնքի 2012թ. հուլիսի 3-ի և Մարալիկի քաղաքապետ Ա.Գ.-ի 2012 թվականի հուլիսի 4-ի որոշումների հիման վրա նվիրաբերության եղանակով հատկացվել է քաղաքապետի մորեղբոր կնոջը: Պարզվել է, սակայն, որ վերջինս նշված բնակարանում երբևէ չի բնակվել, 2011թ.-ից ընտանիքի հետ միասին Հայաստանում չի գտնվում, իսկ նվիրաբերության վերաբերյալ բացակայում են իրավական հիմնավորումները։

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ստացվել նաև Ա.Գ.-ի կողմից Մարալիկ քաղաքի ներկայիս դատարանին հարակից, որպես երրորդ դպրոցի համար նախատեսված կիսակառույց շինությունը ապամոնտաժելու և  երկաթյա կոնստրուկցիաները վաճառելու, ինչպես նաև Մարալիկի գերեզմանատնից դեպի «Կարմիր վանք» տանող հատվածում 300մմ տրամագծով 280 գ/ծ մետր երկարությամբ  ոռոգման երկաթյա  խողովակաշարը վաճառելու և գումարները յուրացման կամ վատնման եղանակով  հափշտակելու վերաբերյալ:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված  նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ և անհրաժեշտ է վերը նշված հանգամանքները պարզել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության միջոցով՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քրեական գործը նախաքքնություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Ավելի վաղ դատախազությունից տեղեկացրել էին, որ սեպտեմբերին 18-ին մեկ այլ քրեական գործի շրջանակներում նախկին Մարալիկ, ներկայումս Անի խոշորացված համայնքի ղեկավար Ա.Գ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 314-րդ հոդվածի 1-ին մասով: Վարույթն իրականացնող մարմնի կողմից Ա. Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: