Արթուր Վանեցյանն Արցախում է. հայտնի է այցի նպատակը

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը գտնվում է Արցախում: Տեղեկություններ կային, որ նա հանդիպելու է Արցախի հանրապետության ղեկավար կազմի որոշ ներկայացուցիչների հետ:

Factor.am-ը պարոն Վանեցյանին խնդրեց մեկնաբանել, թե ինչ նպատակով է մեկնել Արցախ:

«Իմ անձնական կյանքը, ինչ կարեւոր է, թե ես որտեղ եմ: Այո՛, Արցախում եմ, բայց պետական մակարդակի ոչ մի հանդիպում նախատեսված չի: Արցախում եմ Պարգեւ Սրբազանի հրավերով՝ Արցախի թեմի 30-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանի ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռանալու մասին տեղեկությունները հայտնի դարձան սեպտեմբերի 16-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ:

Նույն օրն Արթուր Վանեցյանն աղմկոտ հայտարարություն տարածեց, կոչ անելով իշխանություններին «Կանգ առնել», բայց, թե հատկապես ինչ հարցերի էր վերաբերում «կանգ առի» կոչը, ոչ Արթուր Վանեցյանը, ոչ էլ իշխանությունները չմեկնաբանեցին:

Կառավարությունը պաշտոնապես հայտարարեց, որ Արթուր Վանեցյանի աշխատանքի արդյունքները չի գոհացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչն էլ եղել է պաշտոնանկության պատճառ:

Նարեկ Կիրակոսյան