Մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունից ուղարկված հաղորդման հիման վրա ՀՀ ՔԿ Արթիկի և Անիի քննչական բաժնի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետի հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքները կատարելու համար 2019թ. սեպտեմբերի 27-ին մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետ Ս.Մ.-ին:

«Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2002-2016թթ. ընթացքում զբաղեցնելով Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնը՝ Ս.Մ.-ն առանց որևէ հիմքի ներգրավվել է «Արթիկի թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տարածքից 200 քմ, իսկ «Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տարածքից 100 քմ հողամասեր առանձնացնելու գործընթացում: Առանց Շիրակի մարզպետի կողմից կայացված համապատասխան իրավական ակտի, համապատասխան լիազոր մարմինների հետ համաձայնեցման և օժտված չլինելով նման գործարքի կատարման համար համաձայնություն կամ թույլտվություն տալու լիազորությունով՝ նա, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, 14.12.2004թ. գրությամբ դիրքորոշում է հայտնել և չի առարկել, որ «Արթիկի թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տարածքից 200 քմ, իսկ «Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ից 100 քմ հողատարածքներ անհատույց հատկացվեն Արթիկի համայնքապետարանին: Այդ գրության հիման վրա Արթիկի քաղաքապետի կողմից 2005թ. հունվարին կայացվել են համապատասխան որոշումներ, իսկ 2005թ. մայիսին ՀՀ կադաստրի կոմիտեի Արթիկի տարածքային բաժնում կատարվել են նշված երկու դպրոցների զբաղեցրած հողամասերի հանդեպ իրավունքների վերագրանցումներ: Արդյունքում ՀՀ Շիրակի մարզպետարանի սեփականությունը հանդիսացող Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի հողամասի մակերեսը նվազել է 200.0 քմ-ով, իսկ Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի հողամասի մակերեսը՝ 100.0 ք/մ-ով, ինչով էական վնաս է պատճառվել Շիրակի մարզպետարանի իրավունքներին ու օրինական շահերին:

Ս.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրությունում: