Երևանը 5.3 մլրդ դրամի վնաս է կրել աղբահանության ոլորտում Երևանի քաղաքապետարանի ու «Սանիտեկ»-ի իրավասու անձանց կատարած առերևույթ չարաշահումների հետևանքով

Լուրեր

03.02.2026 | 18:00
Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության միավորվելու հնարավորության մասին // Ոստիկանը քաղաքացու է խոշտանգել․ ԼՈՒՐԵՐ
03.02.2026 | 17:54
«Իզի Փեյ»-ը՝ հեռահաղորդակցության օպերատորների հետ ձևավորված իրավիճակի վերաբերյալ
03.02.2026 | 17:45
Ֆրանսիայի ԱԺ-ում Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարների ազատ արձակման վերաբերյալ բանաձև կներկայացվի
03.02.2026 | 17:44
Բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը կանցկացվի նոր քաշային կարգերով
03.02.2026 | 17:35
Մոնիթորինգի ամբողջ գործառույթները կարելի է դնել արհեստական բանականության վրա․ Փաշինյան
03.02.2026 | 17:26
Թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատումը «հոգեկան տառապանք» է պատճառել եպիսկոպոսին․ մանրամասներ՝ Սարոյանի՝ դատարան ներկայացրած միջնորդությունից
03.02.2026 | 17:17
Կարգելվի պատերազմի քարոզը, սեռային, կրոնական ատելություն բորբոքելու վերաբերյալ նյութերը․ նոր նախագիծ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 17:05
Ոստիկանությունում քաղաքացուն խոշտանգելու ահազանգ․ ՆԳՆ-ն կասեցրել է օպերատիվ ծառայողի լիազորությունները
03.02.2026 | 16:57
Կրեմլը չի ​​լսել Հնդկաստանի կողմից ռուսական նավթից հրաժարվելու մասին․ Պեսկով
03.02.2026 | 16:48
Արցախի ղեկավարների շինծու գործերով դատավարությունը կշարունակվի փետրվարի 5-ին
03.02.2026 | 16:43
Ընտրությունների նախաշեմին Հայաստանում սրվում է խտրական և ատելություն սերմանող խոսույթը․ ՄԻՊ
03.02.2026 | 16:40
5000 տերմինալ ունենք Հայաստանի տարածքում․ մարդիկ զրկվել են կանխիկով վճարելու հնարավորությունից․ «Թել-Սել»-ի տնօրեն
03.02.2026 | 16:38
Կանանց չի կարելի օգտագործել քաղաքական քարոզարշավներում դիվիդենտներ շահելու համար․ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ն՝ Սարգիս Կարապետյանի հայտարարությունների առնչությամբ
03.02.2026 | 16:34
Ուկրաինայի անվտանգության երաշխիքների նախագիծը ներառում է Արևմուտքի ռազմական արձագանքը ՌԴ-ի կողմից հրադադարի խախտմանը. FT
03.02.2026 | 16:27
Ե՞րբ և ինչպե՞ս կարող է փոխվել Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուի կարգավիճակը․ պարզաբանում է նախարարը
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Երևանի քաղաքապետարանից ստացված տեղեկատվության հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք 2013թ. և 2015թ. պաշտոնական փաստաթղթերում  ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցրել «Սանիտեք Ինթերնեշնլ» ՍՊԸ-ի և «Սանիտեք SARL»  ընկերությունների կողմից մասնագիտական փորձառություն, անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ և աշխատանքային ռեսուրսներ ունենալը հավաստող ապացույցների առկայության վերաբերյալ՝ հրավերով առաջադրվող որակավորման չափանիշներին ընկերությունների հայտի համապատասխանությունը գնահատելով բավարար:

«Դրա արդյունքում վերջիններիս հետ կնքվել են Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման, ներառյալ ձմռան ամիսներին ծառայությունների մատուցման պայմանագրեր:

Բացի այդ, անտեսվել է այն հանգամանքը, որ հիմնական պայմանագրերով նախատեսված՝ ծառայությունների մատուցման նպատակով տարեկան համաձայնագրերի կնքման պայման է հանդիսանում բանկի կամ վարկային կազմակերպության կամ ապահովագրական ընկերության կողմից տրված երաշխիքի ներկայացումը: Մինչդեռ 10 ու 12 տարի գործողության ժամկետներով կնքված պայմանագրերով 2014թ. սկսած յուրաքանչյուր տարվա համար պայմանագրի գինը սահմանող համաձայնագրեր են կնքվել նման երաշխիքի բացակայության պայմաններում: Այդպիսով համայնքը զրկվել է բանկային երաշխիքի չափով գումար ստանալու հնարավորությունից, իսկ ընթացքում ոչ պատշաճ կատարված կամ ընդհանրապես չկատարված աշխատանքները և ծառայությունները ապահովել է իր միջոցներով: Դրա հետևանքով Երևանի համայնքը կրել է 1.607.721.900 ՀՀ դրամի չափով նյութական վնաս:

Կատարված ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2013 և 2015թթ. կնքված 2 պայմանագրերով նախատեսված է եղել ընդհանուր 16.000 հատ 1100 լիտրանոց մետաղական, անվավոր կոնտեյներների (աղբարկղների) մատակարարման և տեղադրման, աղբի հավաքման և հեռացման, ինչպես նաև դրանց լվացման, վնասված մասերի վերանորոգման և փոխարինման աշխատանքներ, որոնց համար յուրաքանչյուր տարի վճարվել է շուրջ 1.805.000.000 ՀՀ դրամ: Սակայն Երևանի քաղաքապետարանի տրամադրած փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ գույքագրվել է ընդամենը 5170 հատ կոնտեյներ, որոնցից միայն 99-ն են եղել մետաղական: Բարվոք վիճակում է եղել միայն 2553 հատը, թեև Կապալառուն պարտավորված է եղել յուրաքանչյուր կոնտեյներ, որը մաքրում, պահպանմանն ուղղված գործողություններ կամ վերանորոգում կպահանջի, միանգամից փոխարինել նույն կամ նմանատիպ մաքուր ու սպասարկման ենթակա կոնտեյներով:

Իսկ ծառայություններ մատուցող երկու ընկերությունների ներկայացրած տվյալներով 2014թ. սկսած Երևանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրերով ձեռք են բերել և տեղադրել ընդամենը 9907 հատ 1100 լիտրանոց կոնտեյներներ:

Բացի այդ, պայմանագրերով նախատեսված են եղել  կոնտեյներների 4000 հարթակների մաքրման աշխատանքներ, մինչդեռ դրանցից կառուցվել է ընդամենը 459-ը: Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք հարթակների մաքրման համար գումարները վճարել են 100 տոկոսով այն դեպքում, երբ կառուցված է եղել միայն դրանց շուրջ 20 տոկոսը: Արդյունքում 2014թ. սկսած գոյություն չունեցող հարթակների մաքրման համար ավել է վճարվել շուրջ 354 մլն ՀՀ դրամ և Երևանի քաղաքապետարանին պատճառվել է նույնքան դրամի նյութական վնաս:

Վերոնշյալից հետևում է, որ Ընկերության իրավասու անձինք իմանալով, որ 16.000 հատ կոնտեյներների փոխարեն ձեռք են բերել և տեղադրել առավելագույնը ընդամենը 9907 հատը, իսկ  աղբի կոնտեյներների հարթակների մաքրման ծառայությունները մատուցել են 20 տոկոսի չափով՝ առերևույթ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով 3.706.000.000 ՀՀ դրամի չափով ավել գումար են ստացել փաստացի ձեռք չբերված աղբի կոնտեյներների տեղադրման, դրանցից աղբի հավաքման ու տեղափոխման, լվացման ու վերանորոգման, ինչպես նաև գոյություն չունեցող հարթակների մաքրման համար: Իսկ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, սկսած 2014թ., չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, հսկողություն և վերահսկողություն չեն իրականացրել կատարված աշխատանքների և Երևան քաղաքի բյուջեով հատկացված միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման նկատմամբ: Դրա արդյունքում տարիներ շարունակ համայնքային բյուջեից վճարվել են Ընկերություններին փաստացի չկատարված աշխատանքների և չմատուցված ծառայությունների համար:

Այսպիսով Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, բանկային երաշխիքի բացակայությամբ համաձայնագրեր կնքելու, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում համայնքին պատճառվել է շուրջ 5.313.721.900 ՀՀ դրամի նյութական վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ արձանագրված խախտումներում առկա են հանցագործությունների հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող  բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով,  178-րդ հոդվածի 3-րդ մասով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին»,- ասված է հաղորդագրությունում: