«Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am-ի հայտարարությունը՝ Հայկ Հարությունյանի գործի առնչությամբ

Լուրեր

06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը հայտարարություն է տարածել ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի գործի առնչությամբ։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Արդեն երկու օր է, ինչ հանրությունը ցնցված է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության լուրից: Եվ, ինչպես ՀՀ ոստիկանապետ եղած տարիներին էր նա փակ, ինքնամփոփ մարդ, այնպես էլ ինքնասպանությունից հետո դեպքի մասին տարաբնույթ դատողություններ են արվում սուղ ինֆորմացիայի պատճառով: Նախ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, թե ինչպես տարածվեց լուրը:

Այն ժամանակ, երբ հանրապետությունում շատ մարդիկ քնած էին, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը, ստանալով ինքնասպանության մասին բացառիկ տեղեկությունը, հրապարակեց ArmLur.am կայքում: ՀՀ ոստիկանությունը հաստատեց մեր տեղեկությունը, հետո հաջորդեցին մյուս տեղեկությունները, թե ինչպես է դեպքը եղել, ինչ զենքով է նա իրեն կրակել և այլն: Այսինքն՝ սկսած թեման, բնականաբար, ունեցավ իր տրամաբանական շարունակությունը:

ArmLur.am-ը գրեց, որ «Հայկ Հարությունյանն իր մահվան ականատեսին (անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում) գանգատվել է, թե ախր ինչպես չեն հասկանում, որ այս ամեն ինչում, Մարտի 1-ի թեմայում Ռոբերտ Քոչարյանը, Գեղամ Պետրոսյանը ու բազում այլ մարդիկ առնչություն չունեն. «Ես գեներալ մարդ եմ, էսօր ինձ խայտառակում են:

Արժանապատիվ մարդ եմ, արժանապատիվ գեներալ: Հիմա իմ ողջ կյանքի արածը ջուրն է ընկնում… Էս ի՞նչ են անում, ինչո՞ւ են մեր նկատմամբ էսպես վարվում»,- ասել է նախկին բարձրաստիճան պաշտոնյան և ինքն իրեն գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում հասցրել»:

Իհարկե, անհասկանալի մեկնաբանություններ եղան այս մասով, թե լրագրողը որտեղից գիտի՝ ինչ է ասել Հարությունյանը, լրագրողը ուղղորդված է և այլն: Այս բոլոր մեղադրանքներին կարճ ենք պատասխանում. «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող-խմբագիրը շատ լավ է տիրապետում իր աշխատանքին, և առաջին անգամը չէ, որ Հայաստանում հրապարակվող բացառիկ ինֆորմացիայի հեղինակ է: Իհարկե, այդպես լինելու է միշտ: Բայց որպեսզի հարց չառաջանա ընթերցողների մոտ, մանրամասնենք, որ Հայկ Հարությունյանը վերջին 1 տարվա ընթացքում շատ ընկճված է եղել, անտրամադիր ու մտահոգ:

Նա ամիսներով փակվել է իր առանձնատանը, չի շփվել շատ մարդկանց հետ: Իսկ նրանք, ովքեր այս ընթացքում նրա հետ առերես կամ հեռախոսով խոսել են (այդ թվում և «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը), կարող են մտաբերել, որ Հայկ Հարությունյանը հաճախ է խոսել այն մասին, ինչ հրապարակել է ArmLur.am-ը՝ որպես նրա կյանքի վերջին րոպեներին արտահայտած մտքեր: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ ունի, որ Հայկ Հարությունյանը առաջիկա օրերին կրկին պետք է ՀՔԾ-ում հարցաքննվեր Վահագն Հարությունյանի կողմից փոխված պարկուճների գործով անջատված մասով:

Բացի այդ՝ նաև մի քրեական գործ կա հարուցված ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչությունում գրանցված չարաշահումների մասով՝ ճիշտ այն ժամանակահատվածին վերաբերող, երբ ՀՀ ՔԿՀ ղեկավարը եղել է հենց Հայկ Հարությունյանը: Այսինքն՝ Հարությունյանի շուրջ օղակը ակնհայտորեն սեղմվում էր, և կալանավորումը անխուսափելի էր, ու նա այս իրավիճակից մշտապես դժգոհել է: Իսկ թե ինչ օրեր կարող էին սպասվել նախկին բանտապետին բանտում, թերևս իմաստ չունի մանրամասնել:

Իսկ ինչո՞ւ են աղմկում քննչական, դատախազական և այլ մարմինները ու «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին հարցաքննում: Հասկանալի է, որ նրանց նպատակը տեղեկատվության աղբյուրի բացահայտումն է, որը, իհարկե, չի լինելու ոչ մի դեպքում: Բայց ինչ վերաբերում է իրավական հիմքերին, ապա հիշեցնենք, որ «ԶԼՄ մասին» օրենքի 5-րդ հոդվածը հստակ սահմանում է՝ «Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը՝ բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի»:

Իսկ 2-րդ մասը սահմանում է. «Տեղեկատվության աղբյուրի բացահայտումը լրատվական գործունեություն իրականացնողին, ինչպես նաև լրագրողին կարող է պարտադրվել դատարանի որոշմամբ` քրեական գործի առիթով` ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, և սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները: Այդ դեպքում, լրագրողի միջնորդությամբ, դատական քննությունն իրականացվում է դռնփակ»:

Նշենք, որ հարուցված քրգործը՝ «ինքնասպանության հասցնելը» հատկանիշներով, համարվում է միջին ծանրության հանցանք, բացի այդ՝ պետք է նաև նախաքննական մարմինը հիմնավորի, որ «սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները»: Սա նշանակում է, որ անգամ քննության պարագայում որևէ մեկը չի կարող լրագրողին ստիպել բացահայտել իր աղբյուրը:
Իսկ ինչ վերաբերում է ArmLur.am-ի հրապարակմանը, ապա դրա ճշմարտացիությունը կապացուցվի ժամանակի ընթացքում, ինչպես եղել է տասնյակ քրեական գործերի դեպքում, երբ սկզբում բոլորը հարձակվել են մեզ վրա, ֆեյքերով հայհոյել են, համարել են «ծախու», բայց որոշ ժամանակ անց ճշմարտությունը հաղթել է, ու մենք ապացուցել ենք, որ գրում ենք բացառապես ճշտված ինֆորմացիա և տեր ենք գրված յուրաքանչյուր տողին:

Հիշեցնենք, երբ 2016-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց հոդված, թե ինչպես է ՀՀ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի թիկնապահը ՌՈ նախկին պետի տեղակալի սենյակում ապտակել ՊՆ փոխգնդապետին՝ ստիպելով ցուցմունք տալ գնդապետ Սամվել Խաչատրյանի դեմ, ողջ երկրի իշխանությունը մեր դեմ դուրս եկավ, դարձյալ լրագրողին համարում էին ուղղորդված, արդեն «ազգի դավաճան» էին հռչակել մեզ և այլն: Նույնիսկ ՌՈ աշխատակիցները գնացին լրագրողի տուն՝ բերման ենթարկելու: Չստացվեց: Բայց դեպքերից 3 տարի անց «Ժողովուրդ» օրաթերթը և Քնար Մանուկյանը հասան նրան, որ ՊՆ գնդապետը արդարացվեց:
Միշտ հաղթելու ենք՝ արդարության ու ճշմարտության մասին բարձրաձայնումներով»: