Դուք հետաքրքիր ու անսովոր քաղաքական կարիերա ունեք. Ժան Քրեթեյնը՝ Նիկոլ Փաշինյանին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, հանդիպել է Կանադայի նախկին վարչապետ Ժան Քրեթեյնի հետ, ով այս տարի ներկայացնում է Կանադայի պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի ընթացքում։

«Ժան Քրեթեյնը, ողջունելով Նիկոլ Փաշինյանին, նշել է, որ ուրախ է տեսնել Հայաստանի վարչապետին, ով հետաքրքիր, անսովոր քաղաքական կարիերա ունի, և այժմ առաջնորդում է Հայաստանը ժողովրդավարության ճանապարհով։ Նրա խոսքով՝ Հայաստանն ու Կանադան արդյունավետ երկկողմ հարաբերություններ ունեն, և Կանադան կարևորում է այդ կապերի շարունակական զարգացումը։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել Կանադայի պատվիրակության հետ և քննարկել երկկողմ գործակցության օրակարգին վերաբերող հարցեր։ Վարչապետն անդրադարձել է Հայաստանում իրականացվող արմատական բարեփոխումներին, որոնք միտված են մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը և հզորացմանը։ Այս գործընթացում, վարչապետ Փաշինյանի խոսքով, միջազգային գործընկերների աջակցությունը համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով նույնպես օգտակար կլինի։

Հանդիպմանը քննարկվել են տնտեսական, մասնավորապես, ենթակառուցվածքների, նորարարությունների, կենսաթոշակային շուկայի ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԱԿ-ում Հայաստանի և Կանադայի մշտական ներկայացուցիչների մակարդակով շարունակել քննարկումները կոնկրետ ծրագրերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում: