Համակարգային կոռուպցիա և ինստիտուտների զավթում․ կառավարությունը խոստանում է քաղաքական կամք դրսևորել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ Կառավարությունը դնում է ինստիտուցիոնալ հիմքերի վրա։ Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված է, որ 2021 թվականից կգործեն կոռուպցիոն հանցագործուններով զբաղվող մի քանի պետական կառույցներ՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, որը կիրականացնի կոռուպցիոն հանցագործությունների նախաքննություն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը կզբաղվի հակակոռուպցիոն կրթությամբ, պաշտոնյաների հայտարարագրերով, ինչպես նաև Հակակոռուպցիոն դատարանը։

Չնայած նախորդ կառավարությունների հայտարարած բազմաթիվ բարեփոխումներին՝ միջազգային գնահատականներով՝ Հայաստանում կոռուպցիան կրել է համակարգային բնույթ։ Ինչպե՞ս է նոր Կառավարությունը պայքարելու կոռուպցիայի դեմ, որ արդյունքը զգա հատկապես շարքային քաղաքացին, Factor.am-ը հետաքրքրվեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալից:

«Ներկայում առկա է քաղաքական կամք՝ կոռուպցիան հաղթահարելու համար: Նախկինում մենք ունեցել ենք ռազմավարություններ, որոնք չեն հաջողել՝ մեծամասամբ քաղաքական կամքի բացակայության պատճառով։ Մենք հաջողելու ենք կոռուպցիայի դեմ պայքարում, քանի որ մեր նախանշած ուղղությունները հստակ են, խնդիրների լուծման ուղղությունները ևս հստակ են, և վստահ եմ՝ մոտ ապագայում հասարակությունը կտեսնի արդյունքները»,- պատասխանեց Սրբուհի Գալյանը:

Հակակոռուպցիոն նոր ռազմավարությունն առաջիկա շաբաթներին կհաստատվի Կառավարությունում։ «Նոր՝ լրամշակված տարբերակում առկա են նոր մոտեցումներ և լուծումներ, որոնք նախկին ռազմավարության տեքստում բացակայում էին»,- նկատում է «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը։ Ասում է՝ նախորդ իշխանության օրոք հակակոռուպցիոն պայքար, ըստ էության, գոյություն չուներ, իսկ ներկայացվող աշխատանքը կրում էր մանիպուլյացիոն բնույթ:

«Մտածված և հնարամիտ ձևով կոռուպցիան ինստիտուցիոնալացվում էր, ինչի արդյունքում մենք ունեցանք բավական համակարգային և անչափ տարածված կոռուպցիա և ինստիտուտների զավթում։ Հեղափոխությունից հետո հակակոռուպցիոն պայքարը հռչակվեց որպես նպատակ։ Քաղհասարակությունն ամենասկզբից շեշտադրում էր, որ հակակոռուպցիոն պայքարը պետք է զուգորդվի, եթե ոչ՝ առաջնորդվի արդարադատության վերականգնման, խորքային արդարադատության իրավունքի վերականգնման գործողությունների հետ: Դա հիմա մենք տեսնում ենք, որովհետև դատաիրավական և արդարադատության ստրատեգիաները շատ կետերում իսկապես լրացնում են և արձագանքում»,- ասաց Լարիսա Մինասյանը։

Որպեսզի նոր ստեղծվելիք հակակոռուպցիոն մարմինները բավարար չափով անկախություն ունենան, դրանց անդամների թեկնածուներին կառաջադրեն իշխանության երեք ճյուղերը հավասար՝ Բարձրագույն դատական խորհուրդը, Ազգային ժողովը և Կառավարությունը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը, ըստ Սրբուհի Գալյանի, առավել արդյունավետ կդարձնի կոռուպցիայի դեմ պայքարը. «Բազմաթիվ տարիներ մենք ունեցել ենք կոռուպցիայի դեմ պայքարի ապակենտրոնացված համակարգ։ Քննությունն իրականացրել են տարբեր քննչական մարմիններ, արդյունքում գործերի քննության արդյունավետությունը տուժել է։ Նոր ինստիտուտների ստեղծումը հնարավորություն կընձեռնի խուսափել նշված խնդիրներից»:

Տարիներ ի վեր հասարակությունը դատական համակարգն ընկալել է իբրև ամենակոռումպացված պետական մարմիններից մեկը։ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը թեև ողջունում է հակակոռուպցիոն ծրագրերի իրականացումը, այնուհանդերձ, շեշտում է, որ դատական համակարգի՝ ամենակոռումպացվածը լինելու գնահատականը չափազանցված է:

«Դատական ակտերի ընդամենը 4%-ն է բողոքարկվում, այսինքն՝ 96% դատական ակտերը չեն բողոքարկում: Դա նշանակում է, որ ժողովրդի 96%-ը վստահում է դատարաններին։ Բողոքարկման արդյունքում հայցերի 50%-ը բավարարվում է, 50%-ը՝ մերժվում: Հետևաբար՝ 2%-ի մասին է խոսքը գնում։ Միգուցե աղմկահարույց կամ հնչեղություն ունեցող գործերի վերաբերյալ է այդ կարծիքը ձևավորվել, բայց ես վստահեցնում եմ՝ այդ աստիճանի չէ դատական համակարգի կոռուպցիան, ինչպիսին ներկայացվեց, թե ժողովուրդն այդպես է կարծում»,- նշեց Ռուբեն Վարդազարյանը։

ԲԴԽ նախագահը կողմ չէ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման գաղափարին, բայց միանշանակ է, որ դատավորների աշխատավարձի բարձրացումը կարող է կոռուպցիան էականորեն մեղմել։ Հիշեցնենք, որ Կառավարությունը մտադիր է առաջիկա տարիներին դատավորների աշխատավարձը բարձրացնել 5-6 անգամ՝ հասցնելով 2-ից 3 միլիոն դրամի:

«Երբ դատավորի աշխատավարձը պակաս է լինում 8.000 դոլարին համարժեք ազգային արժույթից, ապա կոռուպցիայի ռիսկը միշտ առկա է։ Միանշանակ գտնում եմ, որ աշխատավարձի և սոցիալական երաշխիքների բարձրացումը դատական համակարգում 90%-ով կնվազեցնի կոռուպցիան կամ 0-ի կհասցնի կոռուպցիոն ռսիկերը»,- ասաց պարոն Վարդազարյանը։

Կոռուպցիայի դեմ պայքարը չափազանց կարևոր տեղ է զբաղեցնում նաև Հայաստանին ԵՄ-ի աջակցության ծավալում։ Այդ մասին է վկայում Բրյուսելից պարբերաբար ստացվող ֆինանսական աջակցությունը։ Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը շեշտում է, որ առանց հակակոռուպցիոն ինստիտուտները բարեփոխելու՝ դժվար է արդյունքներ ակնկալել:

«Հպարտ եմ և ուրախ, որ Թավշյա հեղափոխությունից հետո Եվրամիությունը և Հայաստանը շարունակական երկխոսության մեջ են հակակոռուպցիոն բարեփոխումների շուրջ։ Կան դրական քայլեր, որոնք Հայաստանի կողմից կատարվել և կատարվում են հակակոռուպցիոն քաղաքականությունը, ինստիտուտները և օրենսդրությունը բարելավելու ուղղությամբ։ Կառավարությունը ջանքեր է գործադրում՝ կոռուպցիայի դեմ պայքարն առաջնային դարձնելու համար, և շատ լավ է, որ վերջերս ընդունվել է հակակոռուպցիոն օրենքների փաթեթ, հատկապես՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքը։ Կան մարտահրավերներ, բայց նաև վստահություն, որ դրանք լուծում կստանան»:

Ըստ դեսպանի՝ ԵՄ երկրներում հակակոռուպցիոն վարքագիծը պարտադիր է հատկապես պետական ծառայողների համար. «Գերմանիայում յուրաքանչյուր քաղծառայող հստակ գիտի, որ իրավունք չունի նվերներ ընդունել։ Տասը տարի, երբ այստեղ էի, իսկապես մեծ պրոբլեմ էր ինձ համար, որովհետև շատ բարյացակամ հայկական միջավայրում ես լիքը նվերներ էի ստանում, և ես մարդկանց շատ դժվարությամբ էի կարողանում բացատրել, որ իրավունք չունեմ նվերներ ընդունել։ Հետևաբար՝ հակակոռուպցիոն կրթությունը չափազանց կարևոր է»։

Այսօր պաշտոնապես հայտարարվեց հակակոռուպցիոն նոր ծրագրի մեկնարկի մասին։ 850.000 եվրո արժողությամբ ծրագիրը ֆինանսավորում են Եվրամիությունը և Եվրոպայի խորհուրդը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան