Պաշտոնեական դիրքի չարաշահմամբ հափշտակություններ Սյունիքի մարզային փրկարար վարչությունում. հարուցվել է քրգործ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ պետական շահերի պաշտպանության վարչությունը  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացել և ուսումնասիրության է ենթարկել նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի վարչության կողմից ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարար վարչությունում (ՄՓՎ) 2017թ. իրականացված աուդիտի և ծառայողական քննության արդյունքները։

 

«Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Սյունիքի ՄՓՎ-ին 2016թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին հատկացված ընդհանուր առմամբ 790 լիտր բենզինի ծախսը հիմնավորող փաստաթղթերը բացակայել են, իսկ նույն ՄՓՎ-ին ամրակցված «ՈՒԱԶ 366» ավտոմեքենայի վրա 2016-2017թթ. ընթացքում հավելագրվել է շուրջ է 2.092 կմ վազք, որի ծախսը կազմել է 460 լիտր բենզին։

 

Պարզվել է նաև, որ ՀՀ ԱԻ նախարարի հրամանով 27.12.2016թ.-08.03.2017թ. Մ-3 միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան ավտոճանապարհի միջնամասում ստեղծվել է վրանային հենակետ՝ ձնաբքի ժամանակ մարդկանց օգնություն ցուցաբերելու և անվտանգ տարածք տեղափոխելու նպատակով, որի ծառայության իրականացման նպատակով նախատեսվել է օգտագործել 2 հատ 2.5 ԿՎՏ էլեկտրական գեներատորներ՝ լուսավորության և կապի ապահովման համար։ Սակայն, վառելիքի ծախսերի վերաբերյալ կազմված ակտերի համաձայն՝ ցույց է տրվել շահագործված այլ հզորությունների 2 էլեկտրական գեներատոր, որոնց վառելիքի ծախսը հաշվարկվել է սահմանված նորմաներից ավելի: Արդյունքում հավելագրվել է 432 լիտր բենզին։

 

Բացի այդ, կազմված ակտերի համաձայն՝ հենակետի ծառայության իրականացման նպատակով ներգրավված Գորիսի և Սիսիանի ՀՓՋ-ներին պատկանող ավտոմեքենայի համար 27.12.2016թ.-31.01.2017թ.  ցույց է տրվել  1000 կմ վազք և մեկի դեպքում 400 լիտր, մյուս դեպքում 560 լիտր բենզինի, իսկ ավտոմեքենաների կունգի վառարանի համար 470-ական լիտր դիզելային վառելիքի ծախս: Դա այն դեպքում, երբ Գորիսի ՀՓՋ-ին պատկանող ավտոմեքենայի կունգի վառարանը դիզելային վառելիքով չի աշխատում, իսկ Սիսիանի ՀՓՋ-ին պատկանողի դեպքում ավտոմեքենայի շահագործման քարտի վազքաչափի ցուցմունքներում չի արտացոլվել նշված 1000 կմ վազքը:

 

Պարզվել է նաև, որ 2016-2017թթ. Սյունիքի ՄՓՎ-ին հատկացվել է 32 խ/մ՝ վառելափայտ, սակայն բացակայել են դրանց ծախսի և բաշխման վերաբերյալ փաստաթղթերը։

 

Ուսումնասիրությամբ պարզված փաստերը վկայում են, որ ՀՀ ԱԻՆ համապատասխան ստորաբաժանումների պատասխանատու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2016-2018թթ. կազմել են վառելիքի ծախսի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող կեղծ փաստաթղթեր և պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարել խոշոր չափերի՝ 1.665.000 դրամի պետական միջոցների հափշտակություններ:

 

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»,- ասված է հաղորդագրությունում: