Գյումրիում կառապանին ծեծելու քրգործի նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

12.11.2026 | 14:06
Մեսրոպ Մանուկյանի` «Կթքեմ վրեդ, այ համբալ» արտահայտությունը դարձել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննության առարկա
12.11.2026 | 14:03
Մատվիենկոն հայտարարել է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում «Հայաստանը շատ բան կկորցնի»
12.11.2026 | 13:55
Լևոն Քոչարյանի օգնականը դատի է տվել Ազգային ժողովի աշխատակազմին․ պահանջում է թույլատրել իր մուտքը խորհրդարան
12.11.2026 | 13:48
Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է UFC նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:40
Գրեթե ամբողջությամբ կարդացել եմ Արմեն Գրիգորյանի հոդվածը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:36
«Իմ փորձով ուզում եմ ցույց տալ, որ հոգեկան խնդիր ունեցող մարդը կարող է լիարժեք կյանքով ապրել»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:32
ԱԺ էթիկայի հանձնաժողովը դարձյալ նիստ է գումարել
12.11.2026 | 13:25
Խնամքի և բուժման ինչ ծրագրեր կան ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար․ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:18
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 13:14
«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
12.11.2026 | 13:10
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կառապանին ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ավագ օպերլիազոր Գոռ Սարոյանը ծեծի է ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչներ Սամվել Մուրադյանին և Աշոտ Գրիգորյանին, որի հետևանքով վերջինս մարմնական վնասվածք է ստացել:

Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը։

Այսպես, 2017 թվականի հուլիսի 8-ին` ժամը 20:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Գոռ Սարոյանը, գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, մոտեցել է Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում որպես կառապան աշխատող Սամվել Մուրադյանին և պահանջել թույլ տալ ինքնուրույն վարել նրան պատկանող` ձիերով լծված կառքը:

Կառապանից մերժում ստանալով` ոստիկանը բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ` ձեռքերով և ոտքերով հարվածելով նրա մարմնի տարբեր մասերին: Այդ ընթացքում նրանց է մոտեցել քաղաքի նշված հատվածում զբոսնող Աշոտ Գրիգորյանը, ով միջամտել և փորձել է հանդարտեցնել ոստիկանին, սակայն վերջինս ծեծի է ենթարկել նաև հիշյալ քաղաքացուն, ավելին` հետապնդել է ծեծից խուսափելու նպատակով փախչող Ա. Գրիգորյանին և կրկին ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել վերջինիս, որի հետևանքով նրան մարմնական վնասվածք է պատճառել կրծքավանդակի շրջանում:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Գոռ Սարոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: 

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: