«Հայբուսակ»-ն ավարտած իսրայելցի ուսանողների ընդամենը 12%-ն է կարողանում Իսրայելում քննություն հանձնել և աշխատելու իրավունք ստանալ

Լուրեր

12.11.2026 | 14:06
Մեսրոպ Մանուկյանի` «Կթքեմ վրեդ, այ համբալ» արտահայտությունը դարձել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննության առարկա
12.11.2026 | 14:03
Մատվիենկոն հայտարարել է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում «Հայաստանը շատ բան կկորցնի»
12.11.2026 | 13:55
Լևոն Քոչարյանի օգնականը դատի է տվել Ազգային ժողովի աշխատակազմին․ պահանջում է թույլատրել իր մուտքը խորհրդարան
12.11.2026 | 13:48
Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է UFC նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:40
Գրեթե ամբողջությամբ կարդացել եմ Արմեն Գրիգորյանի հոդվածը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:36
«Իմ փորձով ուզում եմ ցույց տալ, որ հոգեկան խնդիր ունեցող մարդը կարող է լիարժեք կյանքով ապրել»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:32
ԱԺ էթիկայի հանձնաժողովը դարձյալ նիստ է գումարել
12.11.2026 | 13:25
Խնամքի և բուժման ինչ ծրագրեր կան ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար․ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:18
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 13:14
«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
12.11.2026 | 13:10
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Իսրայելի առողջապահության նախարարի և առողջապահության նախարարության գլխավոր տնօրենի հատուկ հարցերով գլխավոր խորհրդական, պրոֆեսոր Շաուլ Յացիվիին և Իսրայելի առողջապահության նախարարության բժշկական մասնագիտությունների արտոնագրման բաժնի ավագ աշխատակից Ավիտալ Վիեներ-Աուրմանին:

Պրոֆեսոր Յացիվին խոսել է իրենց հուզող խնդիրներից, մասնավորապես` Հայաստանի մասնավոր որոշ ԲՈՒՀ-երի կրթական որակից։ Նա, մասնավորապես նշել է, որ Հայբուսակ համալսարանն ավարտած իսրայելցի ուսանողների ընդամենը 12 տոկոսն է կարողանում իրենց երկրում համապատասխան քննություն հանձնել և աշխատելու իրավունք ստանալ: Այս ցուցանիշը չի գոհացնում: Պրոֆեսորը հետաքրքրվել է, թե ինչ սկզբունքով են Հայաստանի բժշկական կազմակերպություններն ընտրում լավագույններին:

Նախարար Լևոն Ալթունյանը համաձայնել է, որ կա խնդիր, և քայլեր են ձեռնարկվում դրանց լուծման ուղղությամբ։

«Ներկայումս ՀՀ տարածքում բժիշկների լիցենզավորման գործընթաց չի իրականացվում, և նրանք աշխատում են իրենց ստացած դիպլոմների հիման վրա: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով ներդրվել է շարունակական մասնագիտական զարգացման գործընթացը։ Օրենքի պահանջով, լրացնելով անհրաժեշտ կրեդիտները, բժիշկները յուրաքանչյուր 5 տարին մեկ պետք է հավատարմագրվեն։ Այս գործընթացը կմեկնարկի 2021թվականից»,-նշել է Լևոն Ալթունյանը:

Քննարկման արդյունքում նախանշվել է համագործակցություն ստոմատոլոգիական և դեղագործական մասնագիտական գործունեության ծավալման համար արտոնագրերի տրամադրմանն առնչվող հարցերի շուրջ: