Հրապարակային տեղեկատվությունը լրատվամիջոցով հրապարակելու համար Քննչական կոմիտեն լրագրողի նկատմամբ քրեական գործ է հարուցել. ՀՔԱՎ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ստանձնել է լրագրող Էլմիրա Մարտիրոսյանի իրավունքների պաշտպանությունը։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով՝ 1in.am լրատվական կայքում անձի անձնական և ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելու համար։

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ լրագրողը դատական գործի լուսաբանման շրջանակում հրապարակել է տեղեկություններ, որոնք առնչվում են դատական գործում ներգրավված անձի անձնական և ընտանեկան կյանքին։ Այն ժամանակ, երբ հրապարակումը արվել է՝ 2018թ․ նոյեմբերին, գործը քննվելիս է եղել դռնբաց կարգով, և լրագրողը հրապարակել է բացառապես այնպիսի տեղեկություններ, որոնք ստացել է դատական նիստերի ընթացքում և datalex.am կայքէջից։ Հրապարակումից որոշ ժամանակ անց դատական գործի քննությունը դարձել է դռնփակ, և դրանից հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել՝ գաղտնի տեղեկությունները հրապարակելու մասին։