Ծեծի ենթարկված փոխգնդապետի ողջ մնալու շանսերը փոքր են. նրա հայրը Վայոց ձորի մարզպետի հրաժարականն է պահանջում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Նա կոմայի մեջ է, միացված է արհեստական շնչառության սարքին: Արա Մխիթարյանը հոսպիտալ տեղափոխվել է փակ գանգուղեղային վնասվածքով, արյունազեղման մեծ օջախով և ուղեղի աջ կիսագնդի տեղաշարժով։ Կենտրոնական զինվորական հոսպիտալի տնօրենի բուժգծով տեղակալ Կարեն Գրիգորյանի փոխանցմամբ՝ փոխգնդապետի վերականգնվելու շանսերը փոքր են:

Ծանր վիճակը վայր ընկնելու արդյունք է, թե՝ հարվածների, բժշկը չգիտի. դատաբժշկական փորձաքննությունը կպարզի։

Այսօր առավոտյան Կառավարության դիմաց բողոքի ակցիայից հետո Մխիթարյանի հայրն ու մարտական ընկերները շտապել էին զինվորական հոսպիտալ: Որդու հետ կատարվածի համար Սամվել Մխիթարյանը մեղադրում է Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանին։

«Սա ես շախ արեցի: Մարզպետ, լավ իմացի. բախտդ  բերել է՝ չեմ իմացել, որ դու Լենինականում ես եղել, էնտեղ քեֆ ես արել։ Ամեն ինչից տեղյակ եմ։ Կերած-խմածդ քթիցդ կբերեմ։ Այն սեղանին, որտեղ երկրորդ անգամ պետք ա նստես, փողը հետ պահի, մի հատ խիրուրգ վարձի, հետևից երկու հատ աչք դնել տուր ու իմացի՝ մութ ու լույս վախտով ես քեզ կգտնեմ։ Կարևորը հիմի իմ տղեն է, աչքերը թող բացի, մատը հետո կիմանաս»,- ասում է փոխգնդապետի հայրը։

Մարզպետ Տրդատ Սարգսյանը, սակայն, հերքում է միջադեպին իր մասնակցությունը: Պնդում է՝ ինքն այդ օրը, այդ ժամին տանն է եղել. «Նման բան չի եղել, ես մասնակից չեմ եղել։ Բոլոր ապացույցները կան, հեռախոսային կապով կարելի է ստուգել իմ գտնվելու վայրը, նաև կան ֆեյսբուքյան խոսակցություններ այդ ժամին։ Ուրիշ ապացույցներ ևս կան, որ ուղղորդմամբ են ցուցմունք տվել։ Արդեն նախաքննության փուլում ամեն ինչը կբացահայտվի»։

Տրդատ Սարգսյանն արդեն հասցրել է լինել Քննչական կոմիտեում և վկայի կարգավիճակով հարցաքննվել:

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ծեծկռտուքը տեղի է ունեցել Վայոց ձորի մարզպետի օգնական, 28-ամյա Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ: Տրդատ Սարգսյանն ասում է՝ ինքը մեղավոր չէ, որ իր օգնականն աշխատանքից տուն գնալիս միջադեպի մասնակից է դարձել:  «Իմ կողմից հաստատ չի կարող լինել նման բան։ Ես կողմ եմ արդար քննությանը և մեղավորները պետք է պատժվեն խստագույնս, յուրաքանչյուրն իր մեղքի չափով պատժվի, ով ուզում է լինի»,- նշում է Տրդատ Սարգսյանը։

Մարզպետը փոխգնդապետին դեռ չի այցելել՝ առայժմ նպատակահարմար չի համարում: Ասում է՝ սպասում է, որ իր մեղավորությունը հերքվի, հետո արդեն կայցելի ու իր օգնությունը կառաջարկի Արա Մխիթարյանի հարազատներին․ «Կարող է և ավելի վնաս լինի՝ և՛ իրենց, և՛ ինձ: Դրա համար թող հերքվի իմ այնտեղ լինելու փաստը, նոր կայցելեմ»:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վստահեցրել է՝ մեղավորներն անպայման կպատժվեն։

Խորհրդարանի իշխող «Իմ քայլը» խմբակցությունում այս խնդրի վերաբերյալ քննարկում դեռ չի եղել: Իշխանական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ամեն դեպքում, խստորեն դատապարտում է միջադեպը․ «Խիստ դատապարտում եմ այդ արատավոր երևույթն ընդհանրապես։ Յուրաքանչյուր բռնություն, յուրաքանչյուր այդ աստիճանի դաժան ծեծ ես դատապարտում եմ: Իրավապահները պետք է ամբողջությամբ բացահայտեն գործը, և մեղավորները պետք է խիստ պատժվեն»։

Դեպքի առիթով արդեն քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը։

Նախաքննությամբ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել: Մարզպետի օգնականը կալանավորվել է: Ի դեպ, քրեական գործի շրջանակում Վայոց ձորի մարզային քննչական վարչությունն առգրավել է դեպքի հարակից տարածքում առկա տեսախցիկները՝ միջադեպին մարզպետի մասնակցությունը ստուգելու նպատակով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան