«Ռուսաց լեզվի դասավանդման նոր հայեցակարգ. ռուսերենը ՀՀ-ում պաշտոնականացնելու քողարկված փո՞րձ» թեմայով քննարկումն՝ ուղիղ

Լուրեր

12.11.2026 | 14:06
Մեսրոպ Մանուկյանի` «Կթքեմ վրեդ, այ համբալ» արտահայտությունը դարձել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննության առարկա
12.11.2026 | 14:03
Մատվիենկոն հայտարարել է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում «Հայաստանը շատ բան կկորցնի»
12.11.2026 | 13:55
Լևոն Քոչարյանի օգնականը դատի է տվել Ազգային ժողովի աշխատակազմին․ պահանջում է թույլատրել իր մուտքը խորհրդարան
12.11.2026 | 13:48
Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է UFC նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:40
Գրեթե ամբողջությամբ կարդացել եմ Արմեն Գրիգորյանի հոդվածը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:36
«Իմ փորձով ուզում եմ ցույց տալ, որ հոգեկան խնդիր ունեցող մարդը կարող է լիարժեք կյանքով ապրել»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:32
ԱԺ էթիկայի հանձնաժողովը դարձյալ նիստ է գումարել
12.11.2026 | 13:25
Խնամքի և բուժման ինչ ծրագրեր կան ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար․ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:18
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 13:14
«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
12.11.2026 | 13:10
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարարության մշակած ռուսաց լեզվի դասավանդման նոր հայեցակարգը մեծ աղմուկ է բարձրացրել հանրային ու քաղաքական շրջանակներում: Նախաձեռնության հեղինակները ռուսերենի ուսուցման խորացման համար առանձին հայեցակարգի մշակումը հիմնավորում են լեզվի հանրայնացման, ռուսերենի ուսումնառությամբ աշակերտներին և ուսանողներին գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու հնարավորությունների ընձեռնման, ինչպես նաեւ աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերների դիմագրավման անհրաժեշտությամբ: 

«Ռուսաց լեզվի տիրապետումը հանդիսանում է քաղաքացու մրցակցային առավելությունը բարձրագույն կրթություն ստանալիս և մասնագիտական հմտություններ ձևավորելիս: Արտադրության, գիտության, կրթության և մշակույթի վերածնունդն ու զարգացումը,ինչպես նաև համաշխարհային հանրության հետ Հայաստանի մասնակցությունը աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերների դիմագրավմանն ու գործընթացների իրականացմանը մեր երկրում առաջացնում են հայ երիտասարդության կողմից ռուսաց լեզվի ազատ տիրապետումն ապահովելու խնդիր և անհրաժեշտություն», – ասված է Ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի ամփոփ համառոտագրում:

Նախաձեռնության ընդդիմախոսները վստահ են, որ նման հայեցակարգի ստեղծման համար չկա հանրային պահանջարկ և չի եղել հանրային քննարկում: Նրանց կարծիքով, ռուսաց լեզվի համար մյուս օտար լեզուներից առանձնացված հայեցակարգի մշակումը հիմնավորված չէ. այն «ոչ այլ ինչ է, քան աշխարհաքաղաքական որոշակի ուժային կենտրոնից ստացված հրահանգ»: Ընդդիմախոսները նաև վստահ են, որ այս «հայեցակարգը ռուսերենին պետական լեզվի գործառույթներ տալու և ռուսերենը ՀՀ-ում պաշտոնականացնելու համար ՀՀ օրենքների մեջ սողանցքներ ստեղծելու փորձ է»։

Հատկանշական է, որ նույն հայեցակարգում՝ որպես ռուսաց լեզվի դասավանդման խնդիրների լուծման առաջարկություն, նշվում է լեզվի ուսուցումն այս կամ այն առարկայական ոլորտում իրականացնելու հնարավորությունը (ֆիզիկա, մաթեմատիկա, աշխարհագրություն և այլն), այսինքն, ավագ դպրոցում մի շարք առարկաններից որոշ թեմաների՝ հայերենին զուգահեռ ռուսերեն դասավանդումը: Նախատեսվում է նաև ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցների և դասարանների, ինչպես նաև ռուսերենով ուսուցմամբ դասարանների թվի ավելացման նպատակահարմարության որոշման համար մշտադիտարկման անցկացում:

Մինչդեռ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ռուսերենի դասավանդման հայեցակարգի շուրջ աղմուկը «քաղաքականացված է» համարում: Նրա խոսքով, առանձին հայեցակարգ է մշակվել այն պատճառով, որ ռուսերենը առանձին է մյուս օտար լեզուներից: «Ընդամենը տարբեր լեզվաընտանիքների պատկանելության հարցն է․ ոչ մի արտոնություն ռուսերենի համար չկա», – վստահեցնում է նախարարը: 

Հաշվի առնելով թեմայի հանրայնությունն ու հանրային տրամադրություններում առկա հակասական վերաբերմունքը, նաև վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը՝ առանձին հայեցակարգի մշակման համապատասխան հանձնարարական չլինելու վերաբերյալ, խիստ կարևորում ենք հարցի լուսաբանման և քննարկման լայն դաշտ ստեղծելու, մտահոգությունների պարզաբանման անհրաժեշտությունը։ Առկա մտահոգությունները ներկայացնելու, քննարկումների հնարավորինս լայն դաշտ ձևավորելու նպատակով «Հոդված 3» ակումբը սեպտեմբերի 28-ին ժանը 13:00-ին հրավիրում է հանրային քննարկում «Ռուսաց լեզվի դասավանդման նոր հայեցակարգ. ռուսերենը ՀՀ-ում պաշտոնականացնելու քողարկված փո՞րձ» թեմայով:

Քննարկման բանախոսներն են.

ԱՎԵՏԻՔ ԻՇԽԱՆՅԱՆ, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, Կրթության, մշակույթի, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆ, քաղաքական վերլուծաբան

ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ, հրապարակախոս

Հրավիրված է ներկայացուցիչ նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից