«Գողացած փողերով կարող ես հեռուստատեսություն բացել կամ պիցցա բաժանել ու դառնաս ընդդիմությու՞ն». Արամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ

-Պարո՛ն Մանուկյան, ինչո՞վ եք բացատրում ուժային երկու կառույցների ղեկավարների պաշտոնանկությունները։ Ի՞նչ հարց է լուծում դրանցով Նիկոլ Փաշինյանը։

-Գիտեք՝ ես այդպես ծանր չեմ տանում, ինչպես մամուլում, ֆեյսբուքում է պտտվում, մի մասը պաշպանում է, մի մասը քննադատում է… Նրանք, ովքեր սկզբից քննադատում էին, հիմա պաշտպանում են: Նաև հակառակը։ Նորմալ է։ Պաշտոնը փոխելու համար է, հո կաթողիկոս չե՞ն նշանակվել, հո ժառանգություն չեն ստացել: Ցանկացած պաշտոնյա պետք է միշտ այդ հեռանկարն իր առջև ունենա, որ ինքը պետք է փոխվի։

-Այս ամենը կարելի՞ է համարել իշխանության ամրապնդմանն ուղղված գործողություն։

-Ինչ ուզում եք՝ համարեք, ես համարում եմ փոփոխությունները դրական։ Ես խուսափում եմ որևէ բան ասել։ Փոխվել է, ուրեմն հիմք եղել է։

-Բայց գո՞հ եք Վանեցյանի գործունեությունից։

-Չեմ կարող ասել: Անվտանգության ծառայությունն այն ծառայությունը չէ, որի աշխատանքը պետք է թափանցիկ լինի, դու էլ գնահատական տաս։ Բաներ կան, որ դժգոհ եմ, բաներ կան, որ մինչև հիմա սպասում եմ, որ բացահայտումներ պետք է լինեին։ Այդ Մարտի 1-ի գործը ո՞նց կորավ։ Երկար ժամանակ սպասել եմ։ Ասում են՝ այդ Անվտանգության ծառայությունում եղել են մարդիկ, որոնք արտագաղթի փաստաթղթերն են կազմակերպել, վիզաներ, արտասահման գնալու թույլտվություն։ Այդ գաղտնալսումները չտեսա։ Բայց գործ էլ է արել։ Որոշողը Նիկոլ Փաշինյանն էր։ Պետք չէ գնահատել չեղած ինֆորմացիայի վրա, փոխվել է՝ լավ է եղել։

-Դուք Արթուր Վանեցյանին տեսնո՞ւմ եք քաղաքականության մեջ, առավել ևս՝ ընդդիմադիր ճամբարում՝ դատելով նրա հայտարարության տեքստից։

-Չէ, չէի ուզի տեսնել, նույնիսկ իրեն էլ խորհուրդ կտամ։ Կարծես թե այդ երկրորդ օրվա հարցազրույցն ավելի սթափ, ավելի հանգիստ էր, քան առաջին օրվա տաք-տաք արձագանքները։

-ԱԱԾ ղեկավարը կարո՞ղ է այդքան տաք լինել։

-Պետք չէ։ Ինքը չպետք է այդպես էմոցիոնալ, միանգամից… Վերջին հաշվով՝ դու պրոֆեսիոնալ ես, և քո ասած սպայի ուսադիր կրողը պետք է ծանր, լուրջ… կա՛մ չարձագանքի, կա՛մ ակնարկներով արձագանքի։ Ես ուզում եմ գնացողներին լուրջ տեսնել, ոչ թե աբիժնիկ։ Եղբայր, կասես՝ կասես։ Բայց մի ասա՝ ես հետո կմեկնաբանեմ։ Ոստիկանության պետն էլ էր նման բան ասել, եթե պետք լինի՝ ես իմ ասելիքը կասեմ։ Եղբայր, ծանր պաշտոն եք վարել, հանգիստ, սուսուփուս գնացեք, արժանապատիվ։ Եթե ասելիք ունես, ասա, անելիք ունես՝ արա։ Եթե դու կոնֆլիկտ ունես Փաշինյանի հետ, որը շատ բնական է, կարող է լինել, նույնն էլ Փաշինյանին է վերաբերվում… Պետք չէ բոլոր խաղաքարտերը բացել, ասել՝ ես իրեն պատժել եմ, էս-էս քայլերի համար, ինքն էլ ասի՝ Նիկոլն այս քայլերը սխալ էր անում, դրա համար գնացի։ Իմ առաջարկը բոլոր հեռացող պաշտոնյաներին՝ հարգել այն պաշտոնը, դիրքը, որի մեջ պատասխանատվությունը շատ է։

-Հնարավո՞ր է վերջին օրերի պաշտոնանկությունները բերեն նոր ընդդիմության ձևավորման։

-Չեմ կարծում, ընդդիմությունն այդպես հեշտ չի ձևավորվում, ծիտի՞կ է՝ նկարես, գցես, ասես՝ նոր ընդդիմություն եմ եկել։ Ժողովուրդը պիտի վստահի քո կենսագրությանը, քո գործին, քո գաղափարին։ Ընդդիմությունը խաղալի՞ք է, որ այսօր իրենց քաղբանտարկյալ համարողները քաղաքական հայտ ներկայացնեն։ Գողը ո՞նց կարող է քաղաքական հայտ ներկայացնել ընդդիմություն լինելու։ Այսինքն՝ գողացած փողերով կարող ես հեռուստատեսություն բացել կամ պիցցա բաժանել ու դառնաս ընդդիմությո՞ւն։ Երեկվա թալանածի պատասխանը չես տվել: Միշիկը, որ հիմա ակտիվացել է… Այսինքն՝ մենք չգիտենք՝ ինքը ինչ սեփականություն ունի, ինչ գործունեություն է վարել, նախորդ իշխանությունների համար ինչ ֆիգուրա է եղել։ Ինչ արել եք, հանկարծ կես ժամվա ընթացքում մոռացվում է, նոր դիմակ եք հագնում, գալիս եք ազնիվ մարդու դիմակով ընդդիմությո՞ւն եք խաղում։ Այդպես չի կարող լինել։

-Ընդհանրապես ՀԱԿ-ը քաղաքական ի՞նչ դիրքորոշում է որդեգրել Նիկոլ Փաշինյանի Կառավարության նկատմամբ։ Մարտի 1-ի գործը մասով ձեր և Փաշինյանի մոտեցումները նույնն են, իսկ որտե՞ղ են տարբերությունները։

-Մենք այս իշխանության քաղաքական գործունեության պատասխանատվությունը չենք կրում։ Մենք կողմ ենք հեղափոխությանը, որն արվեց, շատ գոհ ենք: Մենք դրա և իր գաղափարների կողմնակիցն ենք։ Մեր շահերը տեղեր կան, որ համընկնում են, Մարտի 1-ի մասով համընկնում են։ Եթե տեսնենք Փաշինյանը դանդաղում է, հանգիստ կքննադատենք: Մենք դժգոհում ենք դանդաղկոտությունից։ Ինչքան ուշացնում ես ռեֆորմների իրականացումը, այնքան քչանում է դրանց իրականացման հնարավորությունը։ Ռեֆորմը, որ կարող ես անել հիմա, մի տարի հետո դժվար է լինելու, երեք տարի հետո անհնար է լինելու։ Թողեցիր՝ կմաշվի, կթուլանաս։ ՍԴ հարցը կարող էր լուծել 3-4 ամիս առաջ ու ավելի հեշտ կլիներ։

-Երեկ դատարանը մերժեց փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը։ Դուք սպասո՞ւմ էիք այսպիսի որոշման՝ հաշվի առնելով ՍԴ որոշումը։

-Սպասում էի, շատ էի ուզում։

-Կասկածներ չկայի՞ն։

-Կային։ Մենք տեսանք, թե ինչ էր արել ՍԴ-ն։ Չլինելով որոշում կայացնելու ունակ և իրավասու՝ ՍԴ-ն որոշում կայացրեց։ Այն վտանգները, որ եղել են, դրանք չեն վերացել։

-Այնուամենայնիվ, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հաջորդ փորձն են ձեռնարկել՝ խափանման միջոցը փոխելու համար, այս անգամ՝ գրավի տեսքով։ Այս անգամ ավելի ինքնավստա՞հ եք։

-Մի քիչ ավելի ինքնավստահ։ Բայց դա չի նշանակում, թե 100 տոկոսով հարցերը լուծված են։ Այս պահին արդարադատությունը կռիվ է տալիս փողի դեմ։ Նախկին իշխանության՝ ամեն ինչ անելու մոլուցքը դուրս է եկել արդարադատության դեմ։ Արդարադատությունն էլ այնպիսի մի անկախ վիճակում չէ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան