Յուրի Ջորկաեֆը նշանակվել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի ղեկավար
Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, հայազգի Յուրի Ջորկաեֆը նշանակվել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի նախագահ. գրում է armsport.am-ը:
2018 թվականին ստեղված հիմնադրամը զբաղվում է ամբողջ աշխարհում սոցիալական ծրագրերի իրականացմամբ և օգնում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացմանը:
2006-ին խաղային կարիերան ավարտած Ջորկաեֆն ավելի վաղ արդեն մասնակցել է զարգացման մի շարք նախագծերի, իսկ 2014-ին ստեղծել է սեփական հիմնադրամը: