Ես մեղադրանքը չեմ ընդունում. Վլադիմիր Գասպարյանը՝ Սերժ Սարգսյանի եղբոր թիկնապահներին ՊՆ-ում աշխատանքի տեղավորելու մասին

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Ես մեղադրանքը չեմ ընդունում: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն՝ Վլադիմիր Գասպարյանը Պաշտպանության նախարարությունում ռազմական ոստիկանության վարչության պետի և փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ պաշտոնեական դիրք է չարաշահել: Ըստ հաղորդագրության՝ Վլադիմիր Գասպարյանի՝ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրների թիկնապահները և վարորդը կառույցում պաշտոններ են զբաղեցրել, բայց աշխատանքի չեն ներկայացել: Պետությանը պատճառվել է խոշոր չափի վնաս՝ 21.691 մլն դրամ:

«Ես մեղադրանքը չեմ ընդունում, եկեք դրանով սահմանափակվենք»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը՝ հրաժարվելով այս թեմայով այլ հարցերի պատասխանել:

Հարցին՝ ինչպե՞ս է մեկնաբանում ոստիկանապետ Վալերի Օսիպյանի պաշտոնանկությունը և արդյո՞ք նա լավ ոստիկանապետ էր, Վլադիմիր Գասպարյանն արձագանքեց. «Ես Ոստիկանության ոչ մի գործունեություն չեմ մեկնաբանում: Օրը կգա՝ կխոսենք: Հոգի՛ ջան, հանդարտվիր և խաղաղության մեջ մնա»:

Վլադիմիր Գասպարյանը չցանկացավ նաև ասել, թե հեղափոխությունից հետո ինչով է զբաղվում:

Նարեկ Կիրակոսյան