Հափշտակություն և կոռուպցիոն չարաշահումներ՝ 2007-2015թթ. «Արմավիր» ՔԿՀ-ի կառուցման ընթացում

Լուրեր

01.09.2026 | 23:48
ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Չեխիա
01.09.2026 | 23:14
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և ՌԴ-ն «Աքքույուից» հետո քայլեր կձեռնարկեն նոր ատոմակայանների ուղղությամբ
01.09.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.09.2026 | 22:44
Ադրբեջանում պահվող հայ գերիներին նվիրված ցուցահանդեսի համար Բաքուն Փարիզի քաղաքապետին բողոքի նամակ է հղել
01.09.2026 | 22:26
Պուտինի հետ պայմանավորվել ենք անկեղծ ու կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվայում. Փաշինյան
01.09.2026 | 22:07
Փաշինյանը՝ Պուտինին. ԵՄ անդամության մասին օրենքի ընդունումով մենք փաստացի հրաժարվել ենք հանրաքվեից
01.09.2026 | 22:05
Լատվիան արգելել է ՌԴ-ում և Բելառուսում արտադրված գրքերի, հագուստի և խաղալիքների ներմուծումը
01.09.2026 | 22:00
Ջերմուկի կամրջի վերանորոգվող հատվածը մասամբ փակ կլինի երթևեկության համար
01.09.2026 | 21:42
Հայ ժողովուրդը ինչպես որոշի, այդպես էլ կլինի, բայց խնդրենք՝ որքան հնարավոր է շուտ. Պուտինը՝ ԵՄ-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 21:26
Փաշինյան-Պուտին հանդիպում Բիշքեկում. ՈՒՂԻՂ
01.09.2026 | 21:14
ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները Սյունիքում քննարկել են TRIPP-ի իրականացման ընթացքը
01.09.2026 | 21:00
ՌԴ-ն կրծքով Քոչարյանին է պաշտպանում․ ո՞նց բացատրենք ռուսներին, որ դա հակառուսականություն է բորբոքում․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:47
Վթար Ուջան բնակավայրի ճանապարհին. տուժածը հոսպիտալացվել է
01.09.2026 | 20:30
Օֆշորային շղթա՝ Սամվել Կարապետյանի հայտարարագրում․ Պանամայից մինչև Լազուրե ափ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:21
ՄԻՊ-ն ուսումնասիրում է Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տանելու տեսանյութերը
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ ուսումնասիրվել են ՀՀ արդարադատության նախարարությունից ստացված՝ 2007-2015 թթ. ընթացքում ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կառուցման շինարարական աշխատանքների ուսումնասիրությունների վերաբերյալ կազմված փաստաթղթերը:

«Պարզվել է, որ շինաշխատանքներն իրականացվելուց հետո ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը շահագործման է ընդունել 2016թ. հունվարի 20-ին։

Նախագծա-նախահաշվային աշխատանքների իրականացման նպատակով 2006թ. հայտարարված մրցույթի ժամանակ հաղթող ճանաչված ՍՊԸ-ին մատուցած ծառայությունների դիմաց պետական բյուջեից վճարվել է 119․000․000 ՀՀ դրամ, իսկ շինարարական աշխատանքները կատարած ընկերությանը՝ 9․827․762․139 ՀՀ դրամ։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի 2019թ. հուլիսի 20-ի հրամանով ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով, որը կատարել է քրեակատարողական հիմնարկում փաստացի գույքագրում և նախագծա-նախահաշվային ու հաշվապահական հաշվառման փաստաթղթերի համադրում: Արդյունքում պարզվել է, որ «Արմավիր» ՔԿՀ մասնաշենքում տեղադրված դռները, մոնտաժված պոմպերը, ջրատաքացուցիչ կաթսաները չեն համապատասխանում նախագծա-նախահաշվային փաստաթղթերում, պայմանագրերում, համաձայնագրերում, միավոր արժեքների հաշվարկներում և կատարողական ակտերում արտացոլված տվյալներին:

Ընդ որում՝ միայն հիմնարկի խցերում տեղադրված հատուկ փականներով համալրված դռների մասով առերևույթ պետությանը պատճառված վնասը կազմել է մոտ 48մլն ՀՀ դրամ։

Փաստական տվյալները վկայում են, որ շինարարական աշխատանքները կատարած ընկերության աշխատակիցները թերի են կատարել աշխատանքները՝ տեղադրվել է նախագծա-նախահաշվային փաստաթղթերով սահմանված որակին չհամապատասխանող գույք, իսկ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության իրավասու պաշտոնատար անձինք, ըստ էության, կազմված կեղծ կատարողական ակտերով ընդունել են չկատարված, նախագծա-նախահաշվային փաստաթղթերով սահմանված որակին չհամապատասխանող աշխատանքները:

Նկատի ունենալով, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում իրականացված ուսումնասիրությունների կապակցությամբ կազմված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշների պարունակող տվյալներ՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում շինարակական աշխատանքներ իրականացրած ընկերության աշխատակիցների կողմից առերևույթ խարդախությամբ ՀՀ պետական բյուջեից առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության իրավասու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու  փաստի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ  մասով, 314-րդ հոդվածով:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը»,- ասված է հաղորդագրությունում: