Քոչարյանը կարող է անօրինական ազդեցություն գործադրել վկաների նկատմամբ․ տուժողների ներկայացուցիչներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Չեմ կարող ասել՝ նախագահն ունի՞ այդպիսի կապեր՝ գնալ Ադրբեջան թեյ խմելու, թե՝ ոչ։ Ես պահանջում եմ դատական նիստի ձայնագրությունը»,- դատարանում խոսքի իրավունք ստանալով՝ ասաց «Մարտի 1»-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը։ Դիմելով Ռոբերտ Քոչարյանին`Սեդա Սաֆարյանն ասաց, թե նա միանձնյա կարողացել է Հայաստանը բերել ներկա վիճակին․ «Երբ հասել է պատասխանատվության պահը, նրա նկատմամբ խափանման միջոցը չի կարող փոխվել։ Բազմաթիվ մարդիկ ցուցմունքներ են տվել և այդ մարդիկ պետք է գան դատարան՝ ցուցմունք տան։ Ռոբերտ Քոչարյանը կարող է վկաների վրա ազդեցություն ունենալ»։

Մեկ այլ տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյողյանը խափանման միջոցը վերացնելու և գրավ կիրառելու մասին նշեց, որ դեմ է այդպիսի զարգացմանը:

«Պաշտպանական կողմը նոր փաստարկներ չներկայացրեց, թե ինչու պետք է Քոչարյանը լինի ազատության մեջ։ Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվելու դեպքում կարող է խոչընդոտել քննությանը, կարող է անօրինական ազդեցություն գործադրել վկաների նկատմամբ»,- ասաց Ղարագյոզյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։