Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կարող են հանդիպել այս ամսվա վերջին. Հիքմեթ Հաջիև
Քաղաքականություն
17.09.2019 | 13:43Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կարող են հանդիպել այս ամսվա վերջին՝ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում. հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հայտնել էր, որ Երևանն ու Բաքուն համաձայնության են եկել արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ` ավելացնելով, որ հանդիպման տեղի և օրվա մասին կհայտարարվի համաձայնեցված կարգով։