Ադրբեջանի պլանն է՝ մի քանի ուղղություններով հարվածել Հայաստանին. Վան Համբարձումյանը՝ լայնածավալ գործողությունների վտանգի մասին

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ կապված Ադրբեջանի պլանն է՝ միաժամանակ մի քանի ուղղություններով հարվածել Հայաստանին, այդ թվում՝ Նախիջևանի հատվածում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը:

Վան Համբարձումյանը լայնածավալ ռազմական գործողությունների վտանգ է տեսնում. «Ուժերի մեծ կուտակումներ եմ արձանագրում: Այս կուտակումները սկսվել են 2018 թվականից, երբ ՀՀ-ում սկսվեցին իշխանափոխության գործընթացները, ներքաղաքական իրավիճակը սրվեց: Այդ օրերին Պաշտպանության նախարարությունն էլ էր լուրեր տարածում, որ սահմանին կուտակումներ կան, տեսանյութեր էին հրապարակվում, որ ուժերի կուտակումներ կան, ադրբեջանական սպառազինության և կենդանի ուժի մոտեցում սահմանին»:

Այս օրերին Նախիջևանում ընթացող զորավարժություններն էլ, ըստ փորձագետի, սահմանին շատ մոտ են: «Այս պահին Ադրբեջանի ԶՈՒ-ն օգտագործում է թուրքական արտադրության T-300 ռեակտիվ համազարկային կայանքներ՝ երկու տիպի կառավարվող հրթիռներ են, որոնցից մեկը 120 կմ հեռահարություն ունի: Կարող են պարզապես թիրախավորել Հայաստանի Հանրապետությունը: Երևանի հեռավորությունը Նախիջևանից ուղիղ գծով կազմում է 42 կմ: Պատկերացրեք՝ այդ զինատեսակը մոտեցնում են սահմանին, և կարող են ոչ թե պալիգոնում թիրախ խոցել, այլ կրակ բացել Երևանի ուղղությամբ: Իսկ Հայաստանի կարևոր ենթակառուցվածքները տեղակայված են մայրաքաղաքում»,- պարզաբանեց բանախոսը:

Վան Համբարձումյանի խոսքով՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն յուրաքանչյուր զորավարժության ժամանակ փաստացի նորանոր ուժեր է կուտակում սահմանի մոտ, այս զորավարժության ժամանակ՝ նույնպես. 10 հազար զինծառայող, հրթիռա-հրետանային սպառազինություն, նորագույն ռադիոէլեկտրոնային պայքարի նորագույն միջոցներ և այլն: