«Վանեցյանը միակը չէ, որ հրաժարական տալու ցանկություն է հայտնել». Զարուհի Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ

-Այսօր Նիկոլ Փաշինյանը Վանաձորում տեղեկացրեց, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնից կազատվի Արթուր Վանեցյանը։ Ձեր կարծիքով՝ ի՞նչը կարող էր նրա հրաժարականի պատճառ դառնալ:

-Շատ տարբեր կարող են լինել պատճառները, բայց մի քանիսը փորձենք վերլուծել, հասկանալ, թե ինչ է կատարվում այժմ Հայաստանում և ինչ դրդապատճառներ կարող են լինել։ Կարծում եմ՝ Վանեցյանը միակ պաշտոնյան չէ, որի մոտ ցանկություն է առաջացել հրաժարական տալ, դադարեցնել գործունեությունը կամ հեռանալ համակարգից: Կարող եմ առաջինը նշել, որ համակարգն այնքան էլ ներառական չի աշխատում, որոշումների կայացման մեխանիզմն աշխատում է միանձնյա, ինչը երևում է տարբեր ժամանակահատվածներում՝ սկսած վարչապետի լայֆերից, երբ այնտեղից ենք իմանում, թե ինչ գործողություններ են կատարվելու, վերջացրած շատ ավելի նեղ, պետականաշինական որոշումներով, որոնց տեղյակ չենք, դրանց արդյունքներն ենք քաղում, բայց պետության ներսում աշխատող անձինք տեսնում են այդ խնդիրները։ Երկրորդ պատճառը կարող է լինել այն բացահայտումները կամ քրեական գործերը, որոնց շրջանակում աշխատում են…

-Այսինքն՝ այդ բացահայտումները չե՞ն բավարարում Փաշինյանին, թե՞ շատ հեռու է գնացել Վանեցյանը։

-Երկուսն էլ կարող են լինել, չգիտենք: Հետագայում այդ ամենը կբացահայտվի։ Հնարավոր է, որ շատ հեռու է գնում և կանգառ է տեղի ունենում վարչապետի անմիջական միջամտությամբ, և հնարավոր է հակառակը՝ Վանեցյանը փորձում է քողարկել որոշ փաստեր, որոնք Փաշինյանին չեն բավարարում։ Եվ երրորդ պատճառը քաղաքական գործունեությունն է: Ես կարծում եմ՝ այս հրաժարականով Վանեցյանը հիմք է դնում իր քաղաքական գործունեության: Նա շատ հարմար ժամանակահատված է ընտրել՝ բարձր ռեյտինգով և, միևնույն ժամանակ, պետության մեջ լուրջ խնդիրներով ժամանակահատված:

-Այսինքն՝ Վանեցյանն ինքն է որոշում հրաժարական տալ ամենաբարձր ռեյտինգի պահին, որպեսզի կարողանա զբաղվել քաղաքականությա՞մբ…

-Այո՛։ Քանի դեռ այդ ռեյտինգը չի ընկել։

 -Պարոն Վանեցյանը հրաժարականի իր տեքստում նշում է՝ պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի, որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այստեղ մեղադրանքներ չկա՞ն վարչապետի հասցեին։

-Դրանք ընդհանրապես ինստիտուցիոնալ համակարգի հանդեպ վերաբերմունք են, որովհետև մենք տեսնում ենք, որ որոշումների կայացման շրջանում չկան տրամաբանական ընթացքի և առաջնայնությունը երկրորդայնությունից տարանջատելու հստակ դիրքորոշումներ, և մենք դա տեսնում ենք տարբեր ոլորտներում։ Ինչպես են վարվում դատաիրավական ռեֆորմների հետ… Ինչքան մենք խոսել ենք այս ընթացքում, առաջինը, ինչ ասել ենք, այն է, որ քանի չկան անկախ դատարաններ, չի կարող հավասարակշռվել իշխանության երեք թևերի հարաբերությունը։ Եվ այդ մեկուկես տարիների ընթացքում չենք տեսնում գործուն քայլեր, թե ինչպես բարեփոխել: Միևնույն ժամանակ, մենք տեսնում ենք միջամտություն դատարանների գործունեությանը և դատարանների շրջափակում…

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան