Սպիտակ տունը սպառնացել է պատասխանել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակմանը

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ն ենթադրում է, թե ով է կանգնած Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակման հետևում, և պատրաստ է վճռական գործողությունների: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Բայց ցանկանում ենք թագավորությունից լսել, թե, նրանց կարծիքով, ով է հարձակումն իրականացրել և ինչ պայմաններով մենք պետք է գործենք»,- գրել է Թրամփը:

Washington Post-ն իր հերթին գրել է, որ Թրամփի վարչակազմը դիտարկել է «ռազմական պատասխանի» հնարավորությունը, չնայած Պենտագոնում «ոմանք զսպվածության կոչ են արել»: Այս հարցով ԱՄՆ նախագահը երեկ նաև հանդիպում է անցկացրել պաշտպանության նախարար Մարկ Էսպերի հետ, սակայն հանդիպման մանրամասների մասին ոչինչ հայտնի չէ:

Նշենք, որ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա շաբաթ իրականացված հարձակման պատասխանատվությունը ստանձնել են եմենցի հուսի ապստամբները, որոնց դեմ պայքարում է արաբական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ: Ենթադրվում է, որ հարձակումն իրականացվել է անօդաչու սարքերի օգնությամբ:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, սակայն, հայտարարել է՝ վկայություններ չկան, որ հարձակումն իրականացվել է Եմենի կողմից, և միջադեպի համար մեղադրել է Թեհրանին: Իրանի ԱԳՆ-ն իր հերթին հերքել է Պոմպեոյի մեղադրանքները՝ դրանք կեղծիք անվանելով:

Հավելենք, որ հարձակումից հետո Սաուդյան Արաբիան, որը երեք խոշորագույն նավթ արտադրողներից է, ինչպես նաև խոշորագույն արտահանողը, ավելի քան 2 անգամ կրճատել է նավթի արտադրությունը: Արդյունքում հումքի համաշխարհային գները միջինը 12-13%-ով աճել են: