ԱԳՆ-ի արձագանքը ՀԱՊԿ-ում Ադրբեջանի կարգավիճակի մասին ՌԴ փոխվարչապետի կարծիքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից եղել է առաջարկ՝ կազմակերպելու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, և կողմերը համաձայնել են, որ հանդիպումը կկայանա: Այսօր տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Նյու Յորքում Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով հանդիպման հնարավորության մասին հարցին:

«Իսկ որտեղ կկայանա և ինչ ժամկետներում, մենք բազմիցս ենք ասել, որ կա սկզբունք, և մենք այդ մասին հայտարարում ենք համաձայնեցված կարգով, թե որտեղ և երբ կկայանա հանդիպումը, և հայկական կողմը երբևէ այս սկզբունքը չի խախտել և չի խախտելու»,- հավելեց նա:

Անդրադառնալով ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովի հայտարարությանը, թե Ռուսաստանը դեմ չէ, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ունենա, չնայած պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարությամբ հանդես է եկել ՀԱՊԿ-ում Ադրբեջանի որևէ կարգավիճակ ունենալու մասին, Աննա Նաղդալյանը նշեց, որ կա ՀԱՊԿ կանոնադրություն, որտեղ հստակ ամրագրված են այն չափանիշները, որոնք պետք են դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ ստանալու համար:

«Մասնավորապես, դիտորդի կարգավիճակի հավակնող պետությունը պետք է դիվանագիտական հարաբերություններ ունենա ՀԱՊԿ բոլոր անդամ պետությունների հետ: Ավելին, ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակի հավակնող պետությունը պետք է աջակցի հակամարտությունների և միջազգային վեճերի և հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը: Ինչ վերաբերում է գործընկերոջ կարգավիճակին, ինչպես և դիտորդի կարգավիճակի պարագայում, նա նույնպես պետք է ունենա դիվանագիտական հարաբերություններ ՀԱՊԿ անդամ պետությունների հետ, չունենա հակամարտություններ այլ պետությունների կամ պետության հետ և չունենա տարածքային վեճեր հարևանների հետ»,- պարզաբանեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: