Թավշյա հեղափոխության արդյունքը դրական չի լինի, եթե այս գործընթացը արդար ավարտ չունենա․ Արամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Սա դատավարություն չէ, սա հայ ժողովրդի հնարավորությունն է՝ Մարտի 1-ի խարանից մաքրվելու։ Այս մասին այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։

«Թավշյա հեղափոխության արդյունքը դրական չի լինի, եթե այստեղ գործընթացն արդար չավարտվի։ Մարտի 1-ն ինձ համար իրավական գործընթաց չէ։ Ես մասնակիցն ու վկան եմ եղել, որ մեր ժողովուրդն այդ օրվա ոճրագործության արդյունքում 20 տարի հետ ընկավ, այդ օրվա իշխանությունը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, գնդակահարեց ժողովրդին, հետ գցեց մեր հասարակության ժողովրդավարացման, հայ ժողովրդի միջազգային հանրություն մտնելու գործընթացը։ Մարտի 1-ը պատմական ոճրագործություն էր հայ ժողովրդի նկատմամբ»,- նշեց Արամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ գործընթացը կապված չէ դատավոր Աննա Դանիբեկյանից։ «Դատավորն ընդամենն իրականության արձանագրողն է։ Եթե քաղաքացիական հասարակությունը և այն մարդիկ, որոնք իրականացրել են այս իշխանափոխությունը, տեր կանգնեն արդարության վերականգնմանը, ապա դատավորն ընդամենը կլինի իրականության արձանագրողը։ Ես չեմ ակնկալում, որ դատավորը վճիռ կայացնի, այլ արձանագրի այն դեպքերը, այն ճնշումները, այն հոգին, որն այսօր կա հանրապետությունում»,- նշեց Արամ Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։