Միքայել Մինասյանի հոր գործով Արսեն Թորոսյանի հայցը Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց, որ ծխախոտի դեմ պայքարի նախագիծն ընդունվելուց հետո էական դրույթներն ուժի մեջ են մտնելու 2021-2022 թվականներին։ Դեռ հայտնի չէ, թե ԱԺ-ն երբ կընդունի օրենքը։

«Մենք մարդկանց իրավունքները չենք սահմանափակում, օգտագործման սահմանափակում չկա, կա որոշակի վայրերում օգտագործման սահմանափակում»,- ասաց նա:

Ըստ Թորոսյանի՝ քննարկումների արդյունքում նաև զիջումների են գնացել, մասնավորապես, խոսքը ժամկետների մասին է. «Մենք ինքներս էլ հասկանում ենք, որ այս օրենքի գործողության դեպքում մեկ տարում արդյունք չենք ունենա, բայց 10-15 տարուց է արդյունք լինելու, իսկ այդ ժամանակ մեր երեխաներն են լինելու մեզ նման հասուն քաղաքացիներ, որոնք մենք փթողնում ենք առողջ ապագա։ Չեմ կարծում, որ որևէ մեկը դրան դեմ կլինի»:

Նախարարը հավելեց, որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման օրենքները գործում են արդյունավետմ, հատուկ վերահսկողություն սահմանելու կարիք չկա։

«Նույն ՌԴ փորձը, 2014 թվականի հունիսի մեկից են ներդրել օրենքը, երկու օր հետո մոնիթորինգ են արել բոլոր ռեստորններում, 98 տոկոս օրենքի պահպանում են արձանագրել՝ առանց որևէ հսկողության»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե իր ասուլիսը տապալելը համարում են պաշտոնանակության նախաքայլ, Արսեն Թորոսյանը նշեց՝ նման տեղեկություններ չունի: Ասաց, որ հանրային և ոչ հանրային նկատողություն չի ստացել վարչապետի կողմից:

Միաժամանակ, Արսեն Թորոսյանը չի պատրաստվում Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանից ներողություն խնդրել: Նա դիմել է վերաքննիչ դատարանը, գործը վարույթ է ընդունվել: Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը պարտավորեցրել էր նախարարին Արա Մինասյանից ներողություն խնդրել՝ իր կատարած հայտարարությունների համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան