Քոչարյանը ոչ մի բանից չի խորշել, անգամ ժողովրդի վրա կրակելուց. Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:14
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
Բոլորը

Քոչարյանն այն անձնավորությունն է եղել, որը ոչ մի բանից չի խորշել, անգամ սեփական ժողովրդի վրա կրակելուց, հետևաբար՝ իրեն աջակցող ուժերն ամեն ինչի ունակ են: Ոչ մի որոշումից չեմ զարմանա։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակում հանուն և ընդդեմ Քոչարյանի բողոքի ակցիայի ընթացքում Factor.am-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:

«Այս անվերջ տևող դատավարությունները, քննությունները վիրավորական են, ապտակ են ՀՀ քաղաքացիների համար: Ոչ լեգիտիմ կազմով դատարանի որոշումն ունի զրո արժեք։ Երանի ունենայինք դատախազություն, իրավապահ մարմիններ, որոնք քրեական պատասխանատվության կենթարկեին այն անձանց, որոնք հագել են  դատավորի շոր, մտել են դատարանի տարածք և համարում են, որ Հայաստանի Հանրապետության անունից կարող են որոշումներ կայացնել։ Միևնույն է՝ հաղթանակը լինելու է ժողովրդինը և արդարադատությանը»,- ասաց իրավապաշտպանը։

Նրա խոսքով՝ այս հարցում ամբողջ բեռը մնում է մեկ դատավորի վրա։ «Այսօր Աննա Դանիբեկյանը պետք է շատ լավ հասկանա, որ ամբողջ պատասխանատվությունն ինքն անձնապես է կրելու և վաղն այս հարցը քննարկելիս նաև ինքն է լինելու ստեղծված լավ կամ վատ իրավիճակի մեղավորը»,- ասաց Նինա Կարապետյանցը։

Իրավապաշտպանը դժվարացավ նշել՝ արդյո՞ք դատավոր Աննա Դանիբեկյանը, ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը մակագրված է, ճնշումների է ենթարկվել։

«Ակնկալում եմ, որ կին դատավորը կհասկանա, որ կանայք ուժեղ են և կարող են ճիշտ որոշում կայացնել, թեկուզ բոլորին հակառակ»,- եզրափակեց իրավապաշտպանը։

Մանրամասները՝ տեսանյութում: