ԵԱՀԿ ներկայացուցիչը ՀՀ ոստիկանապետի տեղակալի հետ քննարկել է համագործակցության ուղղությունները

Լուրեր

06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վովա Հակոբյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
Բոլորը

ԵԱՀԿ անդրազգային սպառնալիքների ստորաբաժանման ոստիկանության ռազմավարական հարցերի բաժնի համայնքային ոստիկանության գծով խորհրդական Մոնա Նորնբերգը սեպտեմբերի 11-ին այցելել է ՀՀ ոստիկանություն է այցելել։ Նրան ընդունել է ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Հանդիպմանը քննարկվեցին ԵԱՀԿ-ի և ՀՀ ոստիկանության համագործակցության ուղղություններն ու նախանշվեցին կատարվելիք աշխատանքները, մասնավորապես՝ ոստիկանության ծառայողների հմտությունների կատարելագործման ուղղություններով։

Հովհաննես Քոչարյանը բարձր գնահատեց համագործակցությունը, որի շնորհիվ իրականացվել են բազմաթիվ ծրարգրեր։ Նա հյուրերին ներկայացրեց նաև ՀՀ ոստիկանության ձեռքբերումները՝ գործունեության արդիականացման ուղղությամբ, մասնավորապես՝ պարեկային ոստիկանության մոդելի ներդրման ծրագրի և այլ ուղղություններով։

Հյուրերին ընդունեց նաև ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանը։

Մոնա Նորնբերգը բարձր գնահատեց ոստիկանության այս ստորաբաժանման կատարած աշխատանքներն ու ձեռքբերումները։ Խոսվեց տեղեկատվության տրամադրման, լրագրողների հետ աշխատանքի և ոստիկանության գործունեության թափանցիկության հարցերի մասին։ Աշոտ Ահարոնյանը ընդգծեց, որ այս հարցում ոստիկանությունը գործում է բացառեպես օրենքի սահմաններում՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը։

Մոնա Նորնբերգը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և ստորաբաժանման կատարած աշխատանքի համար։ Բարձր գնահատելով ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը՝ Աշոտ Ահարոնյանը ներկայացրեց համագործակցության ընդլայնման այլ ուղղություններ ևս»,- նշված է հաղորդագրության մեջ։