Արսեն Թորոսյանն այսօր այցելել է Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է առողջապահության  նախարարության ենթակայությամբ գործող Սևանի հոգեկան առողջության կենտրոն:

«Այցի նպատակը կենտրոնում գործող բաժանմունքների և ծառայությունների որակին ծանոթանալն էր: Այս պահին Սևանի հոգեկան առողջության կենտրոնում գտնվում է 420 պացիենտ:

Շրջելով կենտրոնի տարածքում նախարար Արսեն Թորոսյանը ծանոթացել է հիգիենիկ, սննդի մշակման և պահպանման պայմաններին: Այստեղ սկսվել է մշակվել ջերմոցայի բանջարեղեն, ինչը պացիենտներին կապահովի օրգանիկ բանջարեղենով, ինչպես նաև վերջիններիս համար որպես զբաղմունք կծառայի:

Նախարարը շեշտել է, որ առանձնակի կարևոր է պացիենտների պահման պայմանների բարելավումը բժշկական անձնակազմի կողմից արժանապատիվ վերաբերմունքը, դեղորայքային ապահովումը, ինչպես նաև հասարակական կյանք վերաինտեգրումը:

«Չկա առողջություն` առանց հոգեկան առողջության», – ասել է Արսեն Թորոսյանը:

Վերջում պացիենտները միջոցառում են կազմակերպել` «Հոգու հնչյուն» խորագրով և մեծ ոգևորությամբ ասմունքել, նվագել ու երգել են:

Նշենք, որ  հոգեկան առողջության պահպանմանն ուղղված բյուջեում հաջորդ տարի նախատեսվում է զգալի աճ` մոտ 200 միլիոն դրամով, տվյալ կենտրոնինը կավելանա` մոտ 54 միլիոն դրամով»,- ասված է հաղորդագրությունում։