Հայաստանը ԱՄՆ-ի համար կարևոր գործընկեր է. ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը՝ Դավիթ Տոնոյանին

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ տիկին Լորա Քուփերի գլխավորած պատվիրակությանը, որին ուղեկցել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսին։

«Հանդիպման սկզբում պաշտպանության նախարարը հիշատակել է 2001թ, սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը, նշելով, որ բոլոր ջանքերը պետք է գործադրվեն նմանատիպ գործողություններն ապագայում կանխելու համար։

Դավիթ Տոնոյանը ներկայացրել է պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության ընթացքը, արձանագրելով, որ այն ներառում է բազմաթիվ ոլորտներ, ինչպես նաև հույս հայտնել, որ համագործակցության զարգացումը շարունակական բնույթ կկրի։

Տիկին Քուփերը նշել է, որ ուրախ է լինել Հայաստանում՝ քննության առնելու այն ուղիները, որոնք թույլ կտան առավել ամրապնդել երկկողմ համագործակցությունը խաղաղության ու անվտանգության հարցերի շուրջ։ Ըստ տիկին Քուփերի՝ Հայաստանը Միացյալ Նահանգների համար կարևոր գործընկեր է, և ԱՄՆ-ն բարձր է գնահատում շարունակական համագործակցությունը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի և «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակում։ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը հաստատել է ամերիկյան կողմի պատրաստակամությունը՝ շարունակել համատեղ աշխատանքը բազմաթիվ ընդհանուր շահերի, այդ թվում՝ տարածաշրջանային և գլոբալ անվտանգության երաշխավորման շուրջ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։