ԱԱԾ տնօրենի, ՀՔԾ պետի և վարչապետի սկանդալային գաղտնալսումից 1 տարի անց․ ո՞վ է «լայն ճանաչում» ունեցող պատվիրատուն և ինչո՞ւ պատժված չէ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 14:50
Ինչի՞ են հատուկջոկատայինները Մարտի 1-ի առավոտյան 6-ին քնած մարդկանց դուբինկեքով զխկել․ Ռուբեն Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:42
ՌԴ-ն արգելափակել է ՀՀ-ից ավելի քան 70,000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների մատակարարումը
04.08.2026 | 14:35
Քաղաքացիներն են օգտվում պարգևավճարներից. Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:32
Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
04.08.2026 | 14:25
Կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%
04.08.2026 | 14:18
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:15
Ջանի Ինֆանտինոն ցանկացել է 30 միլիոն դոլարի հասցնել իր աշխատավարձը
04.08.2026 | 14:10
Հնարավորություն կա, որ Հայաստանի վերաբերյալ օրինագիծը Եվրախորհրդարանում քվեարկվի սեպտեմբերին․ Բոգդան Զդրոյեվսկի
04.08.2026 | 14:02
ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:00
Իրանը հայտնում է, որ պատրաստ է եղել հարվածել Ուկրաինայի երեք օբյեկտների
04.08.2026 | 13:54
Աշնանը տարածքներ են հանձնվելու. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:48
Ճամբարակին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք. Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 13:45
Ուկրաինան երբեք չի լինի ՆԱՏՕ-ի անդամ, անհրաժեշտ են այլ դաշինքներ․ Զալուժնի
04.08.2026 | 13:37
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 13:33
«Նոայի» հնարավոր մրցակիցը պայմանագիր է կնքել Տեր Շտեգենի հետ
Բոլորը

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը հայկական մեդիադաշտը պայթեցրեց ԱԱԾ տնօրենի և  ՀՔԾ ղեկավարի գաղտնալսված զրույցի հրապարակումը։ Աննախադեպ էր ոչ միայն այն, որ գաղտնալսվել էր գաղտնալսող կառույցի ղեկավարը, այլև այն, թե ինչի մասին էին խոսում հեղափոխական  իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները։ Հրապարակմանը հաջորդած առաջին ժամերին անգամ կասկածի տակ դրվեց՝ արդյոք ձայնագրությունում խոսողներն իսկապե՞ս ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանն են։

Հրապարակումից ժամեր անց հրավիրված հրատապ ասուլիսում ԱԱԾ տնօրենը հաստատեց՝ գաղտնալսվել է իրենց խոսակցությունը․ «Ուզում եմ հաստատել, որ խոսակցությունն իրականում մեր մասնակցությամբ է, և շատ տարօրինակ է, որ գաղտնալսվել է հանրապետության ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը»:

Մոտ 9 րոպե տևող ձայնագրության մեջ խոսվում էր «Մարտի 1-ի» գործի շրջանակներում  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանավորման մասին:

Թե ովքեր կարող էին կանգնած լինել այդ գաղտնալսման հետևում՝ առաջինը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անուններ հնչեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գաղտնալսման հրապարակումից կարճ ժամանակ անց ․ «Մարդիկ զգում են,  և այդ մարդկանց անունները կոնկրետ են՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Տարոն Մարգարյան, Մանվել Գրիգորյան, Գագիկ Խաչատրյան, զգում են, որ իրենց թալանածը վերադարձնելու ժամանակն է եկել ՀՀ-ում,  և ուզում են պրոցեսը կանգնեցնել՝ գաղտնալսումներով, ինչ-որ բաներ անելով»։

Նիկոլ Փաշինյանը նույն օրը երեկոյան՝ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ, դարձյալ անդրադարձավ գաղտնալմանը․ «Ես ուզում եմ ասել միանշանակ և աներկբա, որ սա դավադրություն է, սա հանցագործություն է Հայաստանի պետականության նկատմամբ,  և ես հանձնարարել եմ ամենակարճ ժամանակահատվածում՝ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն հայտնաբերեն հանցագործությունը կատարողներին և  ենթարկեն ամենախիստ պատասխանատվության»։

Նույն օրը Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվեց քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի (անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը) և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը, որը կատարվել է առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով) հատկանիշներով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվեց ՀՀ քննչական կոմիտեին:

2018 թվականի դեկտեմբերի 5-ին, արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշվի նախավերջին օրը հրապարակվեց գաղտնալսման երկրորդ մասը, որտեղ արդեն նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր խոսում։ Ակնհայտ էր, որ գաղտնալսումը կատարվել էր նույն օրը,  Արթուր Վանեցյանը երկրի վարչապետին  զեկուցում էր իրավիճակը և անհանգստություն հայտնում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանքի հետ կապված:

Այնուհանդերձ՝ երկրորդ գաղտնալսման ազդեցությունը, չնայած որ Նիկոլ Փաշինանն էլ էր մասնակցում, այդքան մեծ չեղավ: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանն ինքը, առաջիններից մեկը, այն տեղադրեց իր ֆեյսբուքյան էջում:

Ի՞նչ ունենք նոր Հայստանի, թերևս, ամենասկանդալային այդ դրվագի բացահայտման հարցում․ մեկ տարի անց պաշտոնապես քննչական մարմինները  ոչինչ չունեն ասելու և, թվում է, թե գաղտնալսումից մեկ ամիս անց ավելի մոտ էին բացահայտմանը, քանի հիմա: Ամեն դեպքում, 2018թ. հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ ճեպազրույցում Արթուր Վանեցյանը խոսեց հանցագործության՝ գրեթե բացահայտված լինելու մասին։ «Պարզվել է շրջանակը, թե ովքեր են պատվիրել, ովքեր են գաղտնալսել: Գաղտնալսման եղանակն այս պահին պարզում ենք»,- ասաց ԱԱԾ տնօրենը։

Հարցին՝ պատվիարտուն հայտնի՞ է հանրությանը, Արթուր Վանեցյանը ժպիտով պատասխանեց. «Լայն ճանաչում ունի»։

Մանրամասները՝ տեսանյութում։